Նիկոլ Փաշինյանը հստակ եւ պարզ բացատրեց, թե ինչու է կողմ
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը կամ դրա շուրջ քննարկումները նոր կրքեր են բորբոքել:
«Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են մեզ հետ են, ովքեր այս պատասխանատվությունը չեն վերցնում՝ մեզ հետ չեն»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շեշտելով, որ դեմ է հարցերին անուղիղ մոտեցումներին:
Եթե մի կողմ դնենք կանխակալ մոտեցումները, հույզերը եւ կրքերը, ապա միանշանակ է, որ այս հարցում Նիկոլ Փաշինյանը ճիշտ է եւ հանդես է բերել պետական գործչին վայել որակներ: Նա արձանագրեց առկա իրողությունը, մատնանշեց պարտադիր կուտակային համակարգից հրաժարվելու ծանր հետեւանքները, նշեց առավելությունները եւ շատ պարզ ասաց, թե ինչ է պետք այս պահին պետությանը:
Պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդնումը թեկուզ մեկ տարով հետաձգելը հանգեցնելու էր անցանկալի հետեւանքների՝ ուղակի հարված հասցնելով պետությանը եւ նրա միջազգային հեղինակությանը:
Ի դեպ, չմոռանանք, որ պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքն ընդունվել է ՀՀԿ-ական մեծամասնության նախաձեռնությամբ եւ քվեարկությամբ եւ այսօր այն արդեն իրողություն է, որից հրաժարվելը հաստատ հանգեցնելու է շատ ծանր հետեւանքների:
Այո, պարտադիր բաղադրիչը չուներ եւ չունի հանրության աջակցությունը, բայց կառավարության, այն էլ հանրային լայն աջակցություն ունեցող կառավարության հիմնական առաքելություններից մեկը նաեւ հանուն պետության եւ ազգի ցավոտ բարեփոխումների իրականացումն է, որոնք շատ հաճախ բացասաբար են ընդունվում լայն հանրության կողմից: Եւ այս պարագայում վերոհիշյալ հարցի վերաբերյալ
Փաշինյանի որդեգրած դիրքորոշումն ու մոտեցումը միանշանակ գովելի է եւ աջակցության կարիք է զգում:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում