Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը Երեք տարի, երեք մրցաշրջան Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Գերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Բացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ) Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Լիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համար Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Պատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ Ֆլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը

Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Կառավարություն և օրակարգ

Ձևավորվեց թավշյա հեղափոխության կառավարությունը։ «Այլընտրանքային նախագծեր» խումբը գտնում է, որ պատեհ չէ նոր կառավարության կազմի անհատական քննադատությունը. Կառավարությունների էֆեկտիվությունը չի չափվում նախարարների տարիքային, գենդերային և այլ պատկանելությամբ, այլ միայն ու միայն աշխատանքի էֆեկտիվությամբ։ Ցանկացած կառավարության անհրաժեշտ է տալ խելամիտ ժամկետներ՝ գործունեությունը գնահատելու համար։

Մեզ համար շատ ավելի կարևոր է այն օրակարգը, որով առաջնորդվելու է նոր կառավարությունը։ Երկար տարիների ընթացքում ձևավորված է եղել այսպես կոչված հանրային օրակարգ՝ հարցեր, որոնք հուզել են հասարակությանը և հարցեր, որոնք բարձրացվել են ընդդիմադիր շրջանակների, այդ թվում, և առաջին հերթին, այսօրվա կառավարության ղեկավարների և նախարարների կողմից։ Փորձենք ներկայացնել դրանք.

Հանրային օրակարգ

1. Հյուսիս-հարավ մայրուղի. փոշիացված վարկային լուրջ գումարներ, անորակ շինարարություն։ Ի՞նչ է կատարվել իրականում

2. Ֆիննախի և ՊԵԿ-ի Դիլիջանի կառույցները՝ անիմաստ գերթանկ շինարարություն, ուռճացված գներ։

3. Բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներ՝իրական արժեքները, գումարների ծագումը։

4. Լիդիան Արմենիա, Ամուլսարի գործարքը՝ իրականում ի՞նչ բնապահպանական աղետ է ենթադրում Հայաստանի համար։

5. Պանամա-Գեյթ /բարձաստիճան պաշտոնյաներից ովքեր և որքան գումար ունեն պանամական օֆշորում/։

6. Գազի գնի գոյացման սխեմաներ. սահմանին վճարվող գնի և քաղաքացուն վաճառվող գնի ահռելի տարբերության սխեմաները։

7. Կարմիր գծեր և արագաչափեր. ովքե՞ր են այդ ՍՊԸ-ների ետևում

8. Պարտադիր կուտակային համակարգ /«Դեմ եմ» շարժման հայեցակարգը/։

9. Խաղաղ ցուցարարների վրա հարձակվող քաղաքացիական համազգեստով հրոսակախմբեր՝ Սարի թաղի դեպքերի, թավշյա հեղափոխություն օրերին և այլն, ովքեր են դրանց կազմակերպիչները, ովքեր են մասնակիցները։ Նշվել են կոնկրետ անուններ։ Քրեական պատասխանատվություն։

10. Ընտրությունների կեղծման ամենաքննարկվող տարբերակը՝ կեղծ անձնագրեր, շրջիկ խմբեր։ Իրականություն և ծավալներ։

11. Ընդդիմադիր շրջանակների տոտալ անօրինական գաղտնալսումներ։ Ովքե՞ր են հրահանգ տվողները, իրականացնողները։

12. Ընդդիմադիր տեսակետներ ունեցող գործիչների հեռուստաեթերի արգելքի սև ցուցակներ։ Ընդդիմադիր գործիչների համակարգված վարկաբեկում, սև PR` լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում։ Կազմակերպիչները և ֆինանսավորման աղբյուրները։

Ցանկն իհարկե շատ ավելի երկար է, և հանրային կարծիք ձևավորող շրջանակները կարող են և գուցե պարտավոր են ձևակերպել սեփական ցանկերը։

Հետհեղափոխական կառավարությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին՝ կա՛մ բացելու բոլոր փակագծերը, կա՛մ փարատելու կասկածները։ Ի վերջո, երկար տարիներ ասվել է, որ այս հարցերի պատասխանները պարզ կլինի միայն իշխանափոխությունից հետո։ Հետևաբար՝ հետհեղափոխական հասարակությունն իրավունք ունի ստանալու հստակ պատասխաններ՝ որն է իրականությունը, որոնք են միֆերը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»