Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերում Գալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքով Արաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը քննարկվել է Գիտամեթոդական խորհրդի նիստում ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղային 22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել են Հանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Թուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Արթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ է Հրդեհի ահազանգ Թումանյան փողոցում

Նոր հարթակ քո կիբեռանվտանգության համար․ ՆԳՆ-ն գործարկում է «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքըՆոյեմբերին մատակարարված գազի մասին տեղեկատվությունը լինելու է բանկերի, փոստի սպասարկման կետերումԱպամոնտաժումներ. Երևանում առանց թույլտվության տեղադրված են եղել 1038 ավտոմատ ինքնասպասարկող սարքերԻ՞նչ արժե ամանորյա հանգիստը Հայաստանում եւ Վրաստանում. 110–հազարից մինչեւ 1 մլն 400 հազար դրամԳալյանը դեմ չէ, որ կառավարության նիստը սկսվի աղոթքովԳյումրիի քաղաքապետի խորհրդականը կալանավորվել է, կոմունալ բաժնի պետի պաշտոնավարումը՝ կասեցվելՎերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը. վարչապետը բացատրել է՝ ինչու է առաջարկում հնչեցնել ՀՀ օրհներգըՔԿՀ-ում մահերը շատ են և դրանք ունեն տարբեր պատճառներ․ ԳալյանԱրաբկիրի պաշտոնատար անձինք մեղադրվում ենք կաշառք ստանալու մեջ․ նախաքննությունն ավարտվել է«Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը քննարկվել է Գիտամեթոդական խորհրդի նիստում Պեկինը մեկնաբանում է Պուտինի այցը Հնդկաստան՝ ընդգծելով երեք տերությունների դերը համաշխարհային անվտանգության մեջԱՄՆ վերլուծաբանները կասկածի տակ են դնում Գերմանիայի դերը ՆԱՏՕ-ի Ռուսաստանի դեմ պատերազմի պլանումԻնչ ծախսեր են սպասվում ԱՄՆ-ին 2026 և 2027 թվականներին․ ReutersՀՀ վարչապետը ներկայացրել է Հայ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետոՄիքայել սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի. Գառնիկ ԴանիելյանԳեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 2 անչափահաս ծեծի են ենթարկել 38-ամյա տղամարդուն և նրա տղայինՌուսաստանն ու Չինաստանը զորավարժություններ են անցկացրելԼուվրի գրադարանի դահլիճի հեղեղման պատճառով մի քանի հարյուր գրքեր են վնասվել22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Porsche-ով բախվել է կայանված պարեկային ավտոմեքենային. Պարեկին հոսպիտալացրել ենՀանցավոր կազմակերպությունը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում. 8 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 5-ից 8-ըԱՄՆ-ն 2026 թվականին նախատեսում է 400 մլն դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համարՊետք է մնանք 70 մլն դոլարի շրջանակում, որպեսզի արագ առաջ շարժվենք և ստանանք որակյալ ենթակառուցվածք. Ավինյանը՝ Կասկադի մասինԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 67 ուկրաինական ԱԹՍ․ ՌԴ ՊՆԹուրքիայի արևելքում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՕդի որակի ինդեքսի միջինացված արժեքները նոյեմբերին եղել են զգայուն խմբերի համար անառողջ միջակայքումՇիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ ՊատարագիԶելենսկին դեռ չի ծանոթացել hակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին․ ԹրամփՏիգրան Ավինյանը՝ օդի որակը կրկին անառողջ միջակայքում գտնվելու նոր ցուցանիշների մասինԱրթիկում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» հատվածում տեղում է ձյուն․ Սևանում մառախուղ էՓաշինյանը պարզաբանել է, թե ինչու է առաջարկել բոլոր եկեղեցիներում պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգըՀարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերը սպասվում են տեղումներՀայտնի են Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրն ու ժամըԼույս չի լինիՀրդեհի ահազանգ Թումանյան փողոցումՇինանյութի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված 11.9 մլն դրամի վնասը վերականգնվել էԻրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համարՀունաստանի ափերի մոտ առնվազն 18 միգրանտ է զոհվել՝ փորձելով հատել Միջերկրական ծովըՎթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանումՇինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկելՌոնալդուն զանգահարել է Թրամփին7 մեքենայի մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել էԱդրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար․ Իրանի ԱԳՆ խոսնակՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցունԱՄՆ-ն սպառնացել է դադարեցնել մասնակցությունը ՆԱՏՕ-ի մի շարք մեխանիզմներին, եթե Եվրոպան չբարձրացնի ռազմական ծախսերըՃառագայթային, քիմիական և կենսաբանական վտանգների արձագանքման ոլորտում համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարի տեղակալներն ընդունել են ԱՄՆ պատվիրակությանըՇրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի, կորոնավիրուսի հարուցիչներԼիտվան մտադիր է արտակարգ դրություն հայտարարելԻնչու են մարդիկ մշտապես մտածում իրենց նախկին զուգընկերների մասին

ԱԱԾ նոր տնօրենի պաշտոնյա ու գործարար, միլիոնատեր հարազատները

 

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն իր ընտանիքում միակը չէ, ով պաշտոնյա է: 39-ամյա Վանեցյանը գրանցված է Երեւանի Բաղրամյան փողոցում՝ հոր՝ Գագիկ Վանեցյանի եւ մոր՝ Մարգարիտ Ազարյանի հետ:

Սոցիալական կայքերում առկա նկարներից կարող ենք դատել, որ նա Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի մերձավորներից է:

 

Պատահական չէ, որ Ա. Վանեցյանի կենսագրությունն առաջինը հենց Սիմոնյանի araratnews.am կայքը հրապարակեց: Ըստ այդմ՝ գնդապետ Վանեցյանը մինչեւ ԱԱԾ տնօրեն նշանակվելը՝ 2016-2018 թթ., եղել է ծառայության Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալը: Դրանից առաջ էլ՝ սկսած 2000 թվից, աշխատել է ազգային անվտանգության համակարգում:

  
Արթուր Վանեցյանի պաշտոնյա մայրը

61-ամյա Մարգարիտ Ազարյանը 2002-2011 թթ. եղել է քաղծառայության խորհրդի անդամ: 2011-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ: ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ է նաեւ:

«Հանրային ծառայության մասին» օրենքում 2017-ի ամռանը կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորության շրջանակը ընդլայնվել է՝ ընդգրկելով ոչ միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Այսպիսով՝ նախագահականի կադրերի վարչության պետ Մ. Ազարյանը նույնպես ընդգրկվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակում:

Մ. Ազարյանի հետ, վերոնշյալ օրենքի պահանջով, հայտարարագիր է ներկայացրել նաեւ նրա ամուսինը՝ Գագիկ Վանեցյանը, ով համարվում է ընտանիքի կազմի մեջ մտնող անձ: Օրենքի համաձայն՝ այդպիսին համարվում է նաեւ հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր անձը, ով, փաստորեն, պարտավոր է ներկայացնել հայտարարագիր, մյուս կողմից՝ Արթուր Վանեցյանը ծնողների հետ նույն հասցեում է հաշվառված, բայց հայտարարագիր չի ներկայացրել: Կարելի է ենթադրել, որ չնայած հաշվառմանը, ԱԱԾ նոր տնօրենն առանձին է ապրում:

2017-ի սեպտեմբերին, օրենքի փոփոխությամբ պայմանավորված, Մ. Ազարյանը ներկայացրել է պաշտոնի ստանձնման հայտարարագիր, չնայած, ինչպես ասվեց, կադրերի վարչության պետ է նշանակվել դեռ 2011-ին:

Ազարյանը հայտարարագրել է մեկական բնակարան, անհատական բնակելի տուն եւ հողամաս: Շարժական գույք, արժեթղթեր կամ ներդրումներ, 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի նշել:

Փոխարենը, նախագահականի աշխատակիցն անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ ունեցել է 25 մլն դրամ եւ 15 հազ. դոլար: 2017-ի հունվար-հուլիս ամիսների համար հայտարարագրել է շուրջ 3,6 մլն դրամ աշխատավարձ, ինչպես նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած 476 հազ. դրամ եկամուտ:

Այս տարվա մարտին տիկին Ազարյանը ներկայացրել է արդեն 2017-ի տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ՝ անշարժ ու շարժական գույքի որեւէ գործարք նա չի կատարել անցյալ տարի: Փոխարենը փոխառության է հանձնել շուրջ 5,9 մլն դրամ:

Նախորդ հայտարարագրի տվյալների համեմատ՝ աճել են դրամական միջոցները՝ 25 մլն-ից դառնալով 30 մլն: 15 հազ. դոլարը չի փոփոխվել: 2017-ի ընթացքում Մ. Ազարյանը ստացել է 7,7 մլն դրամ աշխատավարձ, նույն ընթացքում քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացել է ավելի քան 1 մլն դրամ եկամուտ, ինչպես նաեւ վերցրել է փոխառություն (վարկ) մոտ 4,5 մլն դրամի չափով:

ԱԱԾ տնօրենի գործարար հայրը


Մարգարիտ Ազարյանի հետ այս տարվա մարտին 2017-ի գույքի եւ եկամուտների տարեկան հայտարարագիր է ներկայացրել նաեւ ամուսինը՝ Գագիկ Լիպարիտի Վանեցյանը:

Վերջինիս համար անցյալ տարին գործարքների առումով բավական բեղուն է եղել: ԱԱԾ տնօրենի հայրը գնել է 2 հատ անհատական բնակելի տուն՝ 48 մլն եւ 198 մլն դրամ արժեքներով: Գ. Վանեցյանը 22 մլն դրամով գնել է նաեւ «Mercedez-Benz C200» մակնիշի ավտոմեքենա:

Ըստ էության, վերոնշյալ գործարքներով պայմանավորված, տարվա սկզբին նրա ունեցած 420 մլն դրամը տարեվերջին դարձել է 372 մլն: Սակայն Գ. Վանեցյանը աշխատում է եւ եկամուտ ստանում: 2017-ին նրա աշխատավարձը կազմել է 1,2 մլն դրամ, որից բացի ստացել է նաեւ շահաբաժին՝ 474 մլն դրամի չափով:

64-ամյա Գագիկ Վանեցյանը ներգրավված է բիզնեսում:

«Ավ Գրուպ»

«Հետքը» 2015-ին գրել էր, որ նրա «Ավ Գրուպ» ՍՊԸ-ն մեկն է այն ընկերություններից, որոնք Հայաստան ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծում: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012-ի սեպտեմբերին, ներկայում էլ գործող ընկերություն է, հասցեն Երեւանի Էրեբունի փողոցում է: 50.000 դրամ կանոնադրական կապիտալով ՍՊԸ-ի միակ մասնակիցն ու տնօրենը Գագիկ Վանեցյանն է:

 

Ավելի վաղ՝ 2008-ի հուլիսին, Գ. Վանեցյանն իր բնակության հասցեում գրանցել էր նաեւ «Վան Օյլ Թրեյդ» ՍՊԸ-ն, որի գործունեությունն այժմ, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է:

«Էյ Բի Տրանս»

2014-ի հոկտեմբերին Գ. Վանեցյանը Երեւանի բնակիչներ Արմեն Պեպանյանի եւ Մանյա Ղազարյանի հետ հիմնել է «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն: 100.000 դրամ կապիտալով ընկերությունը գրանցվել է Ղազարյանի հասցեում, սակայն 2016-ին վերջինս դուրս է եկել ՍՊԸ-ից, եւ այժմ դրա 60 տոկոսը պատկանում է Վանեցյանին, իսկ 40-ը՝ Պեպանյանին: Ի սկզբանե տնօրենը եղել է Վանեցյանը, սակայն 2015-ին նրան փոխարինել է նույնպես երեւանցի Արթուր Արշավիրի Գրիգորյանը:

 

2017-ին «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի կողմից ստացել է «օրինապահ հարկ վճարողի» հավաստագիր: 2016-ին սա եղել է ՀՀ պետբյուջե ավելի քան 3 մլն դրամ հարկ վճարող ընկերություններից մեկը (վճարել է 9.424.000 դրամ):

«Էյ Բի Էքսպորտ»

Գ. Վանեցյանը մասնակցություն ունի եւս մի ընկերությունում: 2016-ի հունիսին Նոր Արեշի բնակիչ Արման Ղազարյանը հիմնադրել է «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, որը 2017-ի հոկտեմբերին փոխանցել է Գագիկ Վանեցյանին (50 %) եւ Հարություն Ասատուրի Վարսանյանին (50 %): Ղազարյանը թողել է նաեւ տնօրենի պաշտոնը, որն այդուհետ զբաղեցրել է Տիգրան Հովհաննեսի Վանեցյանը (ըստ էության, Գ. Վանեցյանի եղբորորդին է): Ընդ որում՝ ԱԱԾ տնօրենի հորը պատկանող, վերը նշված «Ավ Գրուպ» ընկերությունը գրանցված է հենց Տիգրան Վանեցյանի տանը:

 

Երեւանի Արցախի փողոցում գրանցված, 100.000 դրամ կապիտալով «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, զբաղվում է դիզելային վառելիքի մեծածախ առեւտրով: Անցյալ տարվա հոկտեմբերին aysor.am-ի հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը ներկայացրել է Հայաստան վառելիք ներկրող հիմնական 4 կազմակերպություններին, որոնցից մեկը «Էյ Բի Էքսպորտ» ՍՊԸ-ն է (մյուսներն են «CPS», «Ֆլեշ» եւ «Մաքս պետրոլ» ընկերությունները):

Նոնա Վանեցյան. ԱԻՆ-ից՝ մանկավարժություն


Արթուր Վանեցյանի կինը՝ 36-ամյա Նոնա Նիկողոսի Վանեցյանը, մոր՝ Ժանետա Մկոյանի հետ գրանցված է Երեւանի Կոմիտասի պողոտայում: Ն. Վանեցյանը եւ նրա ամուսինը վերջինիս նշանակումից քիչ անց ջնջեցին իրենց էջերը սոցիալական ցանցերում, սակայն օգտատերերին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել մինչ այդ, բացի դրանից՝ համացանցում պահպանված լուրերը մանրամասներ են փոխանցում Ն. Վանեցյանի մասին:

Մասնավորապես, 2015-ին տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը Ն. Վանեցյանին նշանակել էր իր խորհրդական, մեկ այլ աղբյուրից էլ տեղեկանում ենք, որ Վանեցյանը եղել է նաեւ ԱԻՆ-ի ներկայացուցիչը արտասահմանյան երկրներում, միջազգային կազմակերպություններում եւ պետական մարմիններում:

 

Անցյալ տարի Երեւանի Դեմիրճյան 62 հասցեում Ն. Վանեցյանը բացել է «Վիլլա Մոնտեսսորի» կենտրոնը:

Վերջինս, ինչպես ամբողջ աշխարհում այս անունը կրող մյուս կենտրոնները, զբաղվում է մանկավարժական գործունեությամբ՝ հիմքում ունենալով իտալացի բժիշկ, հոգեբան, մանկավարժ Մարիա Մոնտեսսորիի մեթոդաբանությունը: Կենտրոնն առաջարկում է նախադպրոցական երեխաների ուսուցում, դասապատրաստում դպրոցականների հետ, ինչպես նաեւ խմբակային ու անհատական պարապմունքներ տարբեր առարկաներից:

Դեմիրճյան 62 հասցեն, ինչպես տեղեկանում ենք կադաստրի պետական կոմիտեից, ներառում է 3 միավոր շենք-շինություն, այդ թվում՝ բնակելի տուն եւ ավտոտնակ: Այս ամենի սեփականատերը, ԱԱԾ տնօրենի հայրն է՝ Գագիկ Վանեցյանը, սակայն շենքը անհատույց օգտագործման է հանձնված Նոնա Վանեցյանի «Յանգ ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին:

Վերջինս հիմնադրվել է 2017-ի մարտին, գրանցվել է հենց այս հասցեում, գործունեության տեսակն էլ նախադպրոցական կրթությունն է: Տակավին վերջերս՝ ապրիլի 6-ին, Դեմիրճյան 62-ում Ն. Վանեցյանը գրանցել է «Հայաստանի Մոնտեսսորի Ասոցիացիա» ՀԿ-ն, որում ներգրավված է նաեւ նրա մայրը՝ Ժանետա Մկոյանը: ՀԿ-ի ստեղծումից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ժ. Մկոյանը հիմնադրել է «Վիլլա Մոնտեսսորի» ՍՊԸ-ն:

 

Վերադառնալով Դեմիրճյան 62-ին՝ նշենք, որ շենք-շինությունները, համաձայն կադաստրի, գրավադրված են «Ամերիաբանկում»: Բանկի անունով գրավի 2 իրավունք է ձեւակերպված: Այս առումով, թերեւս, արժե հիշել, որ անցյալ տարի Գ. Վանեցյանի կինը՝ Մարգարիտ Ազարյանը, ինչպես գրել էր հայտարարագրում, 4,5 մլն դրամի փոխառություն է վերցրել:

hetq.am