Ինչի մասին է վկայում Պուտինի եռօրյա այցը Թուրքիա
Մինչ հայաստանյան հասարակությունը հաշվում է Նիկոլ Փաշինյանի քայլերը եւ քննարկում Էդմոն Մարուքյանի նամակը, իսկ մամուլը տարատեսակ սկանդալներ եւ ինտրիգներ է հորինում, հայաստանյան մամուլի, քաղաքական եւ քաղաքագիտական դաշտի ճնշող մեծամասնության կողմից աննկատ մնաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը հարեւան Թուրքիա: Իսկ Պուտինը Թուրքիա է ժամանել եռօրյա այցով:
Պուտինի այցը Թուրքիա պետք է լինի հայաստանյան քաղաքական ուժերի, քաղաքագետների, լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում: ՌԴ նախագահն արդեն իսկ հանդիպել եւ առանձնազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Պուտինը հասցրել է լրագրողներին ասել, որ թեթեւակի անդրադարձել են Սկրիպալի գործին, ինչպես նաեւ պայմանավորվել են արագացնել ռուսաստանյան զենիթահրթիռային С-400 համալիրների մատակարարումը Թուրքիային: Ի դեպ, Պուտինը մասնակցել է նաեւ Թուրքիայի առաջին ատոմակայանի աշխատանքների մեկնարկի առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Ի դեպ, «Ակքույու» ատոմակայանի կառուցման հարցում Թուրքիային աջակցում է հենց Ռուսաստանը եւ Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանում եւ Թուրքիայում նոր աշխատատեղեր կստեղծվեն: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտել 2023-ին: Հիշեցնենք, որ Թուրքիան առիթը բաց չէր թողնում եւ չի թողնում պահանջելու հայաստանյան ատոմակայանի փակումը:
Թուրքական ատոմակայանն ունենալու է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 ՄՎտ: Պուտինը Թուրքիայում շեշտել է, թե իրենք դնում են թուրքական ատոմային արդյունաբերության հիմքերը:
Ընդգծենք, որ Եվրոպան Թուրքիային երկար ժամանակ հորդորում էր հրաժարվել ատոմակայան կառուցելու մտադրությունից:
Ինչ վերաբերում է Էրդողան-Պուտին առանձնազրույցին, ապա այն տեւել է մոտ մեկ եւ կես ժամ: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնց մասին, բնականաբար, մանրամասներ չի հաղորդվում: Դժվար չէ ենթադրել, որ շոշափվել է նաեւ Արցախի խնդիրը, բայց այդ մասին ոչ թուրքական, ոչ էլ ռուսաստանյան աղբյուրները տող անգամ չեն գրում:
Նույնիսկ ռուսաստանյան որոշ փորձագետներ ոգեւորված չեն ռուս-թուրքական սերտացող փոխահարաբերություններով: Նրանք շեշտում են, որ Արեւմուտքի ճնշումները եւ պատժամիջոցներն են Պուտինին ստիպում եղբայրանալ Անկարայի հետ: Հիմա Մոսկվան արդեն մոռացել է թուրքերի կողմից խփված ռազմական օդանավի եւ սպանված օդաչուի մասին: Հիմա Թուրքիան, որը խնդիրներ ունի Արեւմուտքի եւ Իսրայելի հետ եւ Ռուսաստանը կրկին վերածվում են ռազմավարական դաշնակիցների: Այս փաստին Երեւանում պետք է շատ լուրջ մոտենան:
Մոսկվայում մոռանում են, որ մի շարք հարցերում Թուրքիան Ռուսաստանի բնական հակառակորդն ու մրցակիցն է եւ եղբայրական հարաբերություններ են կառուցում թուրքերի հետ: Լավ ճանաչելով թուրքերին եւ ծանոթ լինելով թուրքական դիվանագիտությանը, կարելի է վստահաբար պնդել, որ Անկարան իր եղբայրությունը շատ թանկ գնով է վաճառելու Մոսկվային:
Մեր շուրջը աշխարհը փոխվում է եւ մենք պետք է շատ ուշադիր եւ զգոն լինենք, որ հայ-թուրքական հերթական եղբայրությունը ծանր հետեւանքներ չունենա մեր երկրի եւ մեր ժողովրդի համար: Նույնիսկ ռուսաստանցի փորձագետները վստահ են, որ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ ճնշումներ է գործադրելու Հարավային Կովկասում իր դիրքերն ու ազդեցությունը մեծացնելու համար:
Դժվար չէ կռահել, որ օգտվելով Ռուսաստանի հետ սերտացող հարաբերություններից Անկարան փորձելու է Արցախի հարցում մեծ զիջումներ կորզել Ռուսաստանից, բնականաբար հօգուտ Ադրբեջանի:
Իսկ այսօր՝ ապրիլի 4-ին Պուտինին եւ Էրդողանին կմիանա Իրանի նախագահ Հասան Ռուհանին եւ կքննարկեն Սիրիայի խնդիրը: Այսօր Սիրիայում են գտնվում եւ թուրքական, եւ իրանյան եւ ռուսաստանյան զինված ուժերը եւ Սիրիայի հարցում նրանք քննարկելու շատ հարցեր ունեն:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ռուսաստանը պատրաստ է պարզեցնել վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների առանձին խմբերի համար
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)