Հայկական փորձի մյուս կողմը
Հայաստանի շահը պահանջում է, որ Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանն ունենան հնարավորություն՝ «իրենց երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցել երիտասարդներին»։
Հայաստանի ներկայիս վիճակը երկու պահով հիշեցնում է Խորհրդային Միությունը՝ 1941 թվականի նախաշեմին։
Բացի խորհրդային Միությունից՝ բոլորը վստահ էին, որ Ֆաշիստական Գերմանիան հարձակվելու է։ Բայց նախապատրաստվելու փոխարեն երկիրն ապավինում էր կնքված պայմանագրերին։ Եվ երկրորդ՝ խորհրդային իշխանությունը հերոսներին ու բանիմաց զինվորականներին աքսորել էր ԳՈՒԼԱԳ։ Ինչ եղավ հետո՝ գիտենք բոլորս։ Գերմանիան, բնականաբար, հարձակվեց, իսկ Խորհրդային Միությունը հաղթեց աներևակայելի ծանր գնով։ Պատերազմի սկզբի ջախջախիչ պարտություններից հետո բանտերից ռազմաճակատ «գործուղվեցին» փորձառու զինվորականները ու նրանք կրկին փրկեցին հայրենիքը։
Չի բացառվում, որ Սամվել Բաբայանին, Ժիրայր Սեֆիլյանին, որ նույն հեռանկարն է սպասում։ Մթնոլորտն ու իրավիճակն է ստիպում այդպես մտածել։ 25 հազար անձնակազմով Ադրբեջանի զորավարժությունները մեր սահմաններին մենք չենք նկատում. «Դա ներքին օգտագործման համար է»,-կրկնում է հայաստանյան վերնախավը։ «Դա առաջիկա խոշոր հարձակման նախապատրաստությունն է»- վստահ են բանտերում պահվող արցախյան պատերազմի հերոսները։ Իսկ «ամորֆ մեծամասնությունը» միշտ կուշտ է և այդ պահին ուժեղին է քծնում։
Խնդիրն ամենևին դատական համակարգը չէ։ Ս. Բաբայանի կամ Սեֆիլյանի գործով չէ, որ մենք պետք է իմանայինք, որ այն Հայաստանում չի գործում։ Քաղաքացին ամեն օր դա տեսնում է իր մաշկի, իր կենցաղային խնդիրների վրա։ Այստեղ հարցն ուրիշ է։
Ղարաբաղյան առաջին պատերազմի հաղթանակի կազմակերպիչների նեղ խումբը պետք է կարողանա վեր կանգնել ամեն ինչից՝ անձնական վիրավորվածությունից, քաղաքական իրադրությունից։ Միայն այդպես հնարավոր կլինի խուսափել ողբերգությունից։ Հայաստանի շահը պահանջում է, որ Սամվել Բաբայանն ու Ժիրայր Սեֆիլյանը ունենան հնարավորություն իրենց երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցել երիտասարդներին։
Վահրամ Գևորգյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում