Հրապարակվել են Սավչենկոյի կողմից ահաբեկչության պլանավորման ապացույցներ
Ուկրաինայի Գերագույն ռադան մարտի 22-ի ցուցադրել է տեսանյութ, որտեղ Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն մի շարք այլ անձանց հետ քննարկում է պետական հեղաշրջման եւ մի քանի քաղաքական անձանց, դրանց թվում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ֆիզիկական ոչնչացման հարցը։ Տեսանյութը հրապարակվել է երկրի Գլխավոր դատախազության YouTube–ի ալիքում։
Պատգամավոր Նադեժդա Սավչենկոն «Սպաների կորպուսի» ղեկավար Վլադիմիր Ռուբանին առաջարկել է երկրում պետական հեղաշրջում իրականացնել, գրում է ՈՒՆԻԱՆ–ը։
Համաձայն տեսանյութի, Սավչենկոն 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Խմելնիցկիի տարածքում տեղակայված զորամասում Ռուբանի, Բերեզենիի եւ Լյաշի հետ զրույցում նշում է, որ պետք չէ հույսը դնել, որ Պյոտր Պորոշենկոն կպարտվի նախագահական ընտրություններում, քանի որ երկրորդ փուլում նրա մրցակիցները թույլ են, եւ առաջարկում է նրան եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ոչնչացնել խորհրդարանի դահլիճում այն պահին, երբ այնտեղ կլինի պետության ղեկավարը։
«Յուլկայի (Յուլիա Տիմոշենկոն-խմբ.) թեկնածությունը ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային։ Նա Պորոշենկոյին մրցակից չէ։ Նա երկրորդ փուլ դուրս կբերի թույլ գործիչների՝ Լյաշկոյին, Բոյկոյին։ Ես առաջարկում եմ հեղաշրջում կատարել։ Նրանց պետք է ֆիզիկապես վերացնել, բոլորին եւ մեկ օրում...Պետք է այնպես անել, որ նրանք փախչելու տեղ չունենան»,–ասել է Սավչենկոն։
Նա նաեւ ասել է, որ եթե պետության ղեկավարությանը չհաջողվի ոչնչացնել Գերագույն ռադայի շենքում, ապա պետք է դա անել նրանց տներում։ Ապա նրանք սկսում են քննարկել Պորոշենկոյի, Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի, Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի սպանության միջոցների մասին։


















































Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է
Եվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համար
Ինչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցով
Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ