Հասարակության հետամնացության ծանր հետեւանքները
Պարզվում է Հայաստանում բավական տարածված են ֆեյսբուքյան համատեղ էջերը: Գագիկն ամուսնանում է Վարդուհու հետ, եւ նրանք ունենում են նույն ֆեյսբուքյան էջը, եւ որպես կանոն գլխավոր նկարի տեղում հայտնվում է երեխայի կամ ինչ որ ծաղիկի, կամ սարի նկար: «Գագիկ եւ Վարդուհի», «Կարեն եւ Սիրանուշ», «Կարապետ եւ Էդիտա» եւ այսպես շարունակ:
Նման պատկեր չկա անգամ մահմեդաբնակ երկրներում՝ Թուրքիայում, Արաբական Էմիրություններում, Իրաքում, անգամ Իրանի Իսլամական Հանրապետությունում: Սա հասարակության հետադիմության ամենացցուն եւ վառ օրինակն է:
Եւ պատկերացնում եք, եթե այս մտածողության կրողները հնարավորություն ունենային, ապա կնոջը կամ ամուսնուն կզրկեին առանձին անձնագիր ունենալու հնարավորությունից եւ կունենային համատեղ անձնագիր:
Սա մեր հասարակության իրական պատկերն է: Նման հասարակություն ունեցող երկիրը, հազիվ թե, մեծ երազանքներ եւ նպատակներ ունենա, եւ ունենալու դեպքում էլ, դժվար դրանք իրականություն դարձնի:
Մեզ առաջ շարժվելու, զարգանալու համար նախ մեր ժողովրդի մտածողությունն է պետք փոխել, որ դստեր «պատիվը» վեր չդասեն ծնված երեխայի կամ դեռ չծնված երեխայի կյանքից, որ քրոջ կյանքն ավելի վեր դասեն եւ ոչ թե իրենց «պատիվը» եւ կտրեն քրոջ հետ ֆեյսբուքում զրուցած տղամարդու ականջը:
Եկեք մենք մեզ չխաբենք: Ունենք թույլ, հետադիմական հայացքներով հասարակություն եւ եթե իրոք ցանկանում ենք 21-րդ դարի երկիր ունենալ, ապա նախ եւ առաջ եկեք մտածենք այս հասարակության առողջացման մասին:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը