Գնացքը միջոց՝ մարզային կյանքն աշխուժացնելու համար
Սկսեց գործարկվել Երեւանից Գյումրի նոր, ժամանակակից արագընթաց գնացքը: Ընդամենը երկու ժամում հնարավոր է Երեւանից հասնել Գյումրի եւ հակառակը:
Հետաքրքիրն այն է, որ փոխանակ գյումրեցիները, շիրակցիները ոգեւորությամբ ընդունեն այս տեղեկությունը, անմջապես սկսեցին լսվել դժգոհություններ, բողոքներ, թե գյումրեցիները սոված են, աղքատ, իսկ դուք գնացքի տոմսը վաճառում եք 2,5 հազարով:
Փոխանակ բողոքեն, թե ինչու գնացքը չի աշխատելու ամեն օր կամ օրը չորս անգամ, բողոքում են տոմսի գնից, ուշադրություն չդարձնելով ժամանակակից եւ մաքուր գնացքին, եւ նաեւ այն հանգամանքին, որ մաքուր եւ հաճելի վագոնում նստելով երկու ժամում հասնելու են Գյումրի եւ Երեւան:
Նույն գյումրեցին պետք է հասկանա, որ այս գնացքը թույլ կտա զարգացնել, աշխուժացնել երկրի երկրորդ քաղաքի կյանքը: Գնացքը, անկասկած, կնպաստի զբոսաշրջիկների ավելի մեծ ներհոսքին դեպի գյումրի, բացի այդ, այն հնարավորություն կտա աստիճանաբար բեռնաթափել Երեւանը եւ զարգացումը տեղափոխել դեպի մարզեր:
Ինչ վերաբերում է գնին, ապա այսպես ասած մարշուտկաներով, իրար գլխ լցված, ոչ մաքուր պայմաններում Գյումրի եւ Երեւան հասնելու համար վճարում են 1500 դրամ: Տաքսիով երթեւեկելու համար վճարում են երկու հազար հինգ հարյուր դրամ, ընդ որում, չիմանալով, թե ով է վարորդը կամ ովքեր են մյուս ուղեւորները, չիմանալով, թե նրանք ծխում են, թե ոչ կամ հարբած են, թե ոչ:
Տարօրինակ մարդիկ ենք մենք: Փոխանակ դժգոհենք, թե ինչու մինչեւ հիմա նպանատիպ գնացքներ չկան Վանաձոր եւ Սեւան հասնելու համար, դժգոհում ենք տոմսի գնից:
Նմանատիպ արագընթաց գնացքները հաստատապես կնպաստեն մարզերում կյանքի աշխուժացմանը: Շիրակը, Լոռին եւ Գեղարքունիքը պետք է կարողանան օգտվել առկա երկաթուղային ցանցից եւ այն դարձնեն միջոց մարզային կյանքն աշխուժացնելու եւ զբոսաշրջությունը զարգացնելու համար:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)