Մարտի 1-ը եւ մեր բազմաչարչար հասարակությունը
Լուսանկարում պատկերված խանութը, բնականաբար, բացվել է: Բնականաբար, երեկ տասնյակ ռեստորաններում ինչ որ մարդիկ քեֆ են արել: Ուզենք, թե չուզենք, ընդունենք, թե չընդունենք, մեր չկայացած, թույլ հասարակության ճնշող մեծամասնությունն ապրում է բոլորովին այլ կյանքով, այնպիսի կյանքով, որտեղ մարտի 1-ի ողբերգությունը որեւէ կերպ չի մտնում:
Ոմանք կասեն, թե լավ է, որ այդպես է, ոմանք, թե՝ վատ է: Այսպես, թե այնպես, սա է իրականությունը: Մարտի 1-ի ողբերգությունը բնակչության մեծամասնությանը չի հետաքրքրում, այնպես ինչպես չի հետաքրքրում ողբերգության մեղավորների հայտնաբերման շուրջ ընթացող բանավեճին, որը վերջին տարիներին տեղի է ունենում տարին մեկ անգամ՝ մարտի 1-ին ընդառաջ:
Նույն այս հասարակությունը, որը մարտի 1-ին ռեստորաններում քեֆ է անում, խանութ բացում, ընդամենը մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին տարելիցի օրը հերթ էին կանգնել ընտրակաշառք ստանալու համար: Իհարկե, եթե նրանք հիշեին մարտի 1-ը, հիշեին գոնե մեկ տարի առաջ տեղի ունեցած արյունալի մարտերը, ապա ընտրակաշառք չէին վերցնի, բայց չեն հիշում եւ վերցնում են: Ավելին, ոմանք շարունակում են թալանել բանակից, անգամ գողանալով զինվորականների համար նախատեսված դեղորայքը:
Սա է իրականությունը: Իհարկե, չենք պնդում, թե հասարակությունը պետք է քաղաքականացված լինի, բայց նաեւ այսքան չպետք է օտարված լինի պետությունից, եւ ապրի այնպիսի կյանքով, ինչպես ապրել է Օսմանյան, Ռուսական կամ Պարսկական կայսրություններում կամ էլ պանդխտության մեջ:
Հավատացեք, խանութի բացումը կազմակերպողը չի էլ իմացել, որ մարտի մեկին համազգային ողբերգություն է եղել, ռեստորան գնացողը չի էլ իմացել, որ տասը մարդ է զոհվել: Նրանք չգիտեն, քանի որ անցած տարիների ընթացքում նույն պետության ղեկին կանգնածները ոչինչ չարին, որ ՀՀ քաղաքացին վերջապես ապրի պետություն ունեցող մարդու կյանքով:
Ռուս մուժիկը, առանց նրա սոցիալական կարգավիճակի, նշում է պետության գրեթե բոլոր տոները՝ անգամ մետալուրգի օրը, ամերիկացին եւս նշում է բոլոր տոները: Նշում են, որովհետեւ իրենց պետության մի մասնիկ են զգում: Իսկ առայժմ հայ բազմաչարչար հասարակությունը մարտի 1-ին խանութ է բացում, ռեստորան գնում, իսկ ապրիլի 2-ին ընտրակաշառք վերցնում:
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)