Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։
Արդյունքում կհաստատվի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, որով անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական) բոլոր դիմորդների համար կապահովվեն ընդունելության միևնույն պայմաններ (առնվազն երկու ընդունելության քննության հանձնում), բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշներ և միևնույն մուտքային պահանջների համապատասխանություն:
Այն կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստմանն ուղղված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության գործընթացի ապահովմանը:


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Նոր սահմանադրության շեշտադրումները