Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը Խարբերդի մանկատանը մահվան դեպքերի հանգամանքները կպարզվեն քննությամբ Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները Կասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունը ԱԺ վեց պատգամավորներ կմեկնեն Շվեդիա՝ մասնակցելու խորհրդարանական վերահսկողության հարցերով համաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փոփոխություներ և լրացումներ են նախատեսվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքում Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր Վթարային ջրանջատում Հրազդան քաղաքում Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ֆրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՀաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկըԽարբերդի մանկատանը մահվան դեպքերի հանգամանքները կպարզվեն քննությամբԾաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններըԿասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունըԱԺ վեց պատգամավորներ կմեկնեն Շվեդիա՝ մասնակցելու խորհրդարանական վերահսկողության հարցերով համաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓոփոխություներ և լրացումներ են նախատեսվում «Լեզվի մասին» ՀՀ օրենքումՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցերՎթարային ջրանջատում Հրազդան քաղաքումԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՖրանսիայի նախագահը Եվրամիության գագաթնաժողովում կներկայացնի Իսպանիայի վարչապետինSotheby’s աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու կտավները կրկին դարձել են օրվա գլխավոր իրադարձությունըԽաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներինՉեմպիոնների լիգայի բոլոր հինգ հանդիպումներում հաղթանակ է տոնել միայն մեկ թիմՔեշբեքի միջոցառումներն իրենց արդյունքը բերում ենNvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FTԹուրքիայի դատարանը չեղյալ է ճանաչել Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմըՎարչապետը և Վրաստանի արդարադատության նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցերSpaceX ընկերությունը ուղեծիր դուրս կբերի մեկ միլիոն արբանյակԿասեցվել է Իգիթ ընկերության Կաթնաշոռ 9% և Կարագ 82.5% արտադրատեսակների արտադրությունըԵս Փարաստուն եմ՝ մի աղջիկ, որը ցանկանում է երգել իր սիրելի մարդկանց համարՕրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունըԵրևանում մեկնարկել է Հայաստան–Վրաստան իրավական ֆորումըԱրմավիր ՔԿՀ-ում բացահայտվել են բուժաշխատողի հնարավոր ապօրինությունների դեպքերԿապահովվի տնտեսվարողներին հոկտեմբեր ամսվա արտահանման աջակցության տրամադրումըԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼրտեսության համար դատապարտված՝ երկքաղաքացիություն ունեցող անձի քաղաքացիությունը ինչո՞ւ պետք է պահենքԵՄ ընդլայնումը Եվրոպայի համար ռազմավարական անհրաժեշտություն էTelegram-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի անունովԿալանավորվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալը Սրբուհի Գալյանը կոչ է արել կարդալ Սահմանադրության տեքստը և չտրվել սադրանքներինՊուշկինի թունելը հոսանքազրկվել էՄահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի ԹեյլորըՀայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն էԲրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանըՈր թիմերն են ամենաշատը գրավել սեփական դարպասըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումԱռաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազիԱրարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետՀնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ ՓաշինյանԱրզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանումՉենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. ՓաշինյանԵկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրաԵրկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ էՂարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերիցԵս մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորինՀայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ)Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Սպորտ

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունների բացման հանդիսավոր արարողությունը՝ մեկ հարկի տակ համախմբելով եվրոպական տարբեր երկրների մարզիկների, մարզիչների և մարզական պատվիրակությունների ներկայացուցիչների։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը շնորհավորել է առաջնությունների մեկնարկի կապակցությամբ և հաջողություն մաղթել մասնակիցներին։ Տիգրան Սիմոնյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին որդեգրել է միջազգային խոշոր մարզական միջոցառումներ, այդ թվում՝ ներառական մարզական մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականություն՝ կարևորելով սպորտի միջոցով հավասար հնարավորությունների ստեղծումը, ներառականության ապահովումը և միջազգային մարզական համագործակցության զարգացումը։

«Ըմբշամարտը Հայաստանի համար հենակետային և հարուստ ավանդույթներ ունեցող մարզաձև է։ Ձեր կամքի ուժը և նվիրումը օրինակ են բոլորիս համար»,- նշել է Տիգրան Սիմոնյանը՝ մասնակիցներին մաղթելով գեղեցիկ, արդար պայքար և հաղթական գոտեմարտեր։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հույս է հայտնել, որ մարզական մրցումներից բացի՝ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի, մասնավորապես՝ Ծաղկաձորի գեղատեսիլ բնությունը և վայելելու հայկական հյուրընկալությունը։

Խուլերի սպորտի եվրոպական կազմակերպության (EDSO) նախագահ Իոսիֆ Ստավրակակիսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ առաջնությունները հյուրընկալելու և ցուցաբերած ընդունելության համար։ Նա բարձր է գնահատել մրցաշարերի կազմակերպական աշխատանքներն ու մարզիկների համար ստեղծված պայմանները։

«Խուլերի հայկական սպորտային կոմիտե» ՀԿ նախագահ Գրիգոր Գրիգորյանն իր հերթին կարևորել է Հայաստանում նման հեղինակավոր միջազգային մրցաշարերի անցկացումը՝ խուլերի սպորտի զարգացման, միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման տեսանկյունից։ Նա հատկապես ընդգծել է պատանի և երիտասարդ մարզիկների մասնակցության կարևորությունը՝ նշելով, որ նման առաջնությունները նպաստում են նրանց մարզական ներուժի բացահայտմանը, մրցակցային փորձի ձեռքբերմանն ու հետագա առաջընթացին։

Բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի սաները համատեղ կատարել են Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև հանդես եկել երաժշտական և պարային կատարումներով։ Այնուհետև տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթը։

Խուլերի ըմբշամարտի Եվրոպայի 8-րդ, ինչպես նաև պատանիների և երիտասարդների Եվրոպայի 5-րդ առաջնություններին Հայաստանի հավաքականը ներկայացված է ավելի քան 20 մարզիկով։ Մարզական ստուգատեսները համախմբել են 11 երկրների շուրջ 300 մարզիկների և պատվիրակությունների ներկայացուցիչների։

Առաջնությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։