Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Nvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FT Մահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի Թեյլորը Հայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն է Բրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը 141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը Որ թիմերն են ամենաշատը գրավել սեփական դարպասը Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազի Արարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետ Հնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ Փաշինյան Արզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանում Չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. Փաշինյան

Nvidia ընկերությունը դադարեցրել է իր չիպերով սերվերների մատակարարումները Հարավարևելյան Ասիայի չորս երկրներ․ FTՄահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի ԹեյլորըՀայկական ֆուտբոլի ապագան մեր ընդհանուր պատասխանատվությունն էԲրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը141.6 մլն դրամ՝ գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանըՈր թիմերն են ամենաշատը գրավել սեփական դարպասըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումԱռաջիկա օրերը՝ առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազիԱրարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետՀնարավոր չեմ համարում ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի չեղարկումը․ ՓաշինյանԱրզաքանցյանը դարձել է ՌԴ սեփականություն հանդիսացող գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար. նախարարության պարզաբանումՉենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք. ՓաշինյանԵկել է ժամանակը՝ սահմանի պատասխանատվությունն ամբողջապես վերցնենք մեզ վրաԵրկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ էՂարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերիցԵս մեծացել եմ այդ ակումբում և ճանաչում եմ բոլորինՀայաստանի ճանապարհներին զոհերի թիվը նվազել է (տեսանյութ)Բանգկոկում նավթաբազայում հզոր պայթյուն է տեղի ունեցելԱՄՆ վարչակազմն առաջարկել է նոր մաքսատուրքեր սահմանել 14 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբՍկսվել է Խաղաղության կամուրջ նախաձեռնության 5-րդ հանդիպումըԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունումՊուտինը Մոսկվայում ընդունել է ՏոկաևինԼեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին խոցել ռուսական հրթիռներն Ուկրաինայի տարածքում. BloombergՍահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ Իրական Հայաստանի գաղափարախոսության շրջանակներիցԱՄՆ դեսպանությունը 2 օր փակ կլինիԹրիփփի զարգացման ընկերության բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքումԱնկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարացվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ըԵթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար Գերմանիան պետք է ավելի իրատեսորեն գնահատի իր հնարավորություններըՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր աճ է արձանագրվելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)ՆԳՆ աշխատակիցները ծանոթացել են հանցավորության վերլուծության լիտվական փորձին (տեսանյութ)Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացուՌեալը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ է սահմանելՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են պատանուն մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչ կմասնակցի World Boxing Cup Finals-ինԽաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Հայաստան են ժամանել Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներըՏիգրան Արզաքանցյանը՝ ռուսական կառավարման ներքո գտնվող Մերգելյան ինստիտուտի տնօրենՌուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներՌուսաստանը պետք ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է ընդլայնել պատերազմըՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՇվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՆոր կանաչ գոտի` Երևանի արևելյան մուտքի հատվածում Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի հերթական նիստը (տեսանյութ)Եվրոպայում սահմանները պատմականորեն բազմիցս փոփոխվել ենՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՔրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանսիայի առաջատար համալսարանների ուսանողներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Քաղաքականություն

Երկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկե՞լ է

Երկրի մայր օրենքը փոխելու ժամանակը եկել է՞։ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ներկայացվում է որպես պետական համակարգի վերանայման և նոր իրողություններին հարմարվելու հնարավորություն։ Բայց արդյո՞ք գործող Սահմանադրությունն իսկապես սպառել է իր հնարավորությունները, և առաջարկվող փոփոխությունները բխո՞ւմ են հանրային ու պետական անհրաժեշտությունից, թե՞ արտահայտում են քաղաքական պահանջ։

Նախագիծը վերանայում է պետականության հիմնարար ձևակերպումները, ընտրական իրավունքի պայմանները, խորհրդարանի և գործադիր իշխանության հարաբերությունները, ինչպես նաև դատական համակարգի ձևավորման կարգը։ Դրա շուրջ քննարկման առանցքում ոչ միայն նոր դրույթներն են, այլև դրանց հնարավոր ազդեցությունը իշխանությունների հավասարակշռության, դատական անկախության և քաղաքացիների քաղաքական մասնակցության վրա։

Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում այլևս չկա գործող Սահմանադրության՝ Անկախության հռչակագրին հղումը։ Գործող տեքստում նշվում է, որ հայ ժողովուրդն ընդունում է Սահմանադրությունը՝ հիմք ընդունելով Հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։ Նոր նախագծում Սահմանադրությունն ընդունողը ձևակերպվում է որպես «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ», իսկ նախաբանում շեշտվում է միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու նպատակը։

Այս փոփոխությունը փոխում է Սահմանադրության նախաբանի պատմական և քաղաքական շեշտադրումները։ Միաժամանակ, Հռչակագրի հղման բացակայության իրավական հետևանքները պետք է գնահատել ամբողջ նախագծի համատեքստում, այլ ոչ միայն նախաբանի փոփոխությամբ։

Նախագծով Հայաստանը բնութագրվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, աշխարհիկ և սոցիալական պետություն։ Գործող Սահմանադրության համեմատ ավելացվում է «աշխարհիկ» բառը։ Միաժամանակ նախագծում բացակայում է գործող Սահմանադրության՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն համարող առանձին դրույթը։ Սա հարց է առաջացնում՝ ինչ իրավական երաշխիքներով է ապահովվելու իշխանության յուրացման կանխարգելումը, եթե այդ ձևակերպումը չի պահպանվում սահմանադրական մակարդակում։

Փոփոխություններ են առաջարկվում նաև քաղաքացիության և իրավական երաշխիքների ոլորտում։ Գործող Սահմանադրությամբ քաղաքացուն չի կարելի զրկել ՀՀ քաղաքացիությունից, մինչդեռ նախագծով դատարանին տրվում է քաղաքացիությունից զրկելու հնարավորություն՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Հանցագործությունների կոնկրետ շրջանակն ու ընթացակարգերը պետք է սահմանվեն օրենքով։ Մնում են նաև կիրառման վերաբերյալ հարցեր, այդ թվում՝ արդյոք դրույթը կարող է հանգեցնել քաղաքացիություն չունեցող անձի առաջացմանը և ինչ հարաբերություն կունենա հետադարձ ուժի կանոնի հետ։

Ընտրելու իրավունքի համար նախագիծը նախատեսում է նոր բնակության պայման․ քվեարկությանը նախորդող երկու տարվա ընթացքում քաղաքացին պետք է առնվազն մեկ տարի մշտապես բնակված լինի Հայաստանում։ Սա կարող է սահմանափակել արտերկրում բնակվող քաղաքացիների մասնակցությունը համապետական ընտրություններին և հանրաքվեներին։ Պատգամավորի թեկնածուի համար Հայաստանում բնակության և միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջի ժամանակահատվածը գործող չորս տարվա փոխարեն առաջարկվում է դարձնել հինգ տարի։ Հանրապետության նախագահի թեկնածուի նվազագույն տարիքը, հակառակը, 40-ից նվազեցվում է 35-ի, իսկ քաղաքացիության և բնակության պահանջի ժամանակահատվածը՝ վեցից հինգ տարվա։

Պետական խորհրդանիշների վերաբերյալ նախագծով դրոշի և զինանշանի նկարագրությունը Սահմանադրությունից տեղափոխվում է օրենքի կարգավորման դաշտ։ Այդ օրենքը, ըստ նախագծի, պետք է ընդունվի հանրաքվեով։ Զինված ուժերի կառավարման մասով վարչապետը սահմանվում է որպես գերագույն հրամանատար՝ ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև մշտապես։ Այս փոփոխության ազդեցությունը կախված է լինելու նաև գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմներից։

Փոխվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը։ Գործող Սահմանադրությամբ խորհրդի հինգ անդամին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը։ Նախագծով բոլոր տասը անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովը կարող է առաջադրել դատավոր անդամների թեկնածուներ, իսկ ոչ դատավոր անդամներից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։ Այսպիսով, խորհրդի ձևավորման վերջնական ընտրությունը տեղափոխվում է խորհրդարան, թեև նախագծում պահպանվում են թեկնածուների առաջադրման որոշակի երաշխիքներ։ Սահմանադրության փոփոխության կարգը ևս վերանայվում է։ Գործող Սահմանադրությամբ որոշ դրույթներ կարող են փոփոխվել Ազգային ժողովի կողմից՝ առանց հանրաքվեի, իսկ մյուս փոփոխությունները հանրաքվեով ընդունելու համար պահանջվում է պատգամավորների երկու երրորդի աջակցությունը։

Նախագծով Սահմանադրության ընդունումն ու ցանկացած փոփոխություն նախատեսվում է միայն հանրաքվեով, իսկ հանրաքվեի դնելու համար Ազգային ժողովում բավարար է երեք հինգերորդը։ Հանրաքվեի արդյունքների համար առաջարկվում է նաև բարձրացնել «կողմ» ձայների նվազագույն շեմը՝ ընտրողների առնվազն մեկ քառորդից մեկ երրորդի։ Նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի համար, ըստ հրապարակված համեմատության, նախատեսվում է կիրառել գործող կանոնները։

Նախագծի շուրջ քննարկումը չպետք է սահմանափակվի միայն նոր ձևակերպումների թվարկմամբ։ Անհրաժեշտ է գնահատել, թե ինչպես են փոփոխությունները միասին ազդում իշխանությունների բաժանման, դատական անկախության, ընտրական մասնակցության և խորհրդարանական վերահսկողության վրա։ Մի շարք դրույթներ նոր լիազորություններ են տալիս խորհրդարանին, մյուսները՝ փոխում անկախ մարմինների ձևավորման կարգը։ Դրանց իրական ազդեցությունը կախված է լինելու ոչ միայն սահմանադրական տեքստից, այլև հետագա օրենքներից, նշանակումների ընթացակարգերից և վերահսկողության գործնական կիրառումից։

Նոր Սահմանադրության նախագիծը, հետևաբար, պահանջում է հանրային և մասնագիտական մանրամասն քննարկում։ Հիմնական հարցը միայն այն չէ, թե ինչ է փոխվում գործող Սահմանադրության համեմատ, այլ նաև՝ արդյոք առաջարկվող համակարգը բավարար երաշխիքներ է տալիս իշխանությունների բաժանման, դատական անկախության և քաղաքացիների քաղաքական մասնակցության համար։

Շողեր Ղլիջյան