Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից
Կառավարության՝ նոյեմբերի 26-ի ճեպազրույցի ժամանակ լրագրողը տեղեկացրեց, որ գործադիրի շենքի առաջ ԼՂ-ից տեղահանվածները, անդրադառնալով կենսաչափական անձնագրերում նրանց ծննդավայրի նշման մասին որոշմանը, բողոքի ակցիա են անում՝ դժգոհելով, թե «գրչի մեկ հարվածով դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ»։
Լրագրողը հարցրեց՝ որքանո՞վ է դա արդար, ապա, շարունակելով հարցը, լրագրողն անդրադարձավ նախորդ ճեպազրույցի ժամանակ մեկ այլ լրագրողի հետ Նիկոլ Փաշինյանի վիճաբանությանը՝ հարցնելով. «Ստացվում է, որ երբ Ձեզ «Եռաբլուրի» մասին ինչ-որ մեկը հարց է տալիս, խղճի խայթ ունե՞ք, որ նրանց վիրավորում եք։ Այսինքն՝ Ձեր խիղճը տանջո՞ւմ է, որ նախապես Ձեզ ապահովագրում եք, որ ով «Եռաբլուրի» անունը տա, վիրավորելու եք, որ չխոսի»։
Փաշինյանն արձագանքեց. «Ասում եք՝ խիղճս տանջո՞ւմ է։ Իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն՝ այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեի՝ չէ՛, չի տանջո՞ւմ։ Տանջում է, շա՛տ, ահավո՛ր։
Այո՛, այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի «Եռաբլուրը» չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ. կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է։
Ի միջի այլոց, եթե «Եռաբլուրի» թեմային ուզում եք անդրադառնալ, երբ խոսքը «Եռաբլուրի» ընդլայնման մասին է, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, որ «Եռաբլուրի» ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։ Սա բացառիկ բան է, մենք այդպիսի 2,8 տարի չենք ունեցել, 1 տարի չենք ունեցել»,- ասաց նա։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը