Եթե պարոն Գրիգորյանը սկզբունքային որոշում ուներ, երբ օրենքն ընդունվել էր, նա պետք է հրաժարական տար
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարում Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն այն մասին, որ Հայաստանը չպետք է Եվրոպական միությանն անդամակցելու ուղղությամբ քայլեր իրականացնի, վարչապետն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Եվրամիության հետ, սակայն անդամակցությունից զերծ մնա, գրում է «Արմենպրես»-ը։
«Եթե պարոն Գրիգորյանն այդպիսի սկզբունքային դիրքորոշում ուներ, երբ օրենքն ընդունվել է, պարոն Գրիգորյանը պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունն արտահայտեր: Ես եմ որոշում կայացրել, որ պարոն Գրիգորյանն այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է աշխատի, և, իհարկե, ես իրեն ուրիշ աշխատանք առաջարկել եմ, ինքը հրաժարվել է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավելել է՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական չի ներկայացրել Ազգային ժողովի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ և խորհրդարանական ընտրություններից հետո:
«Այդ դիրքորոշումները տարօրինակ են»,- եզրափակել է Փաշինյանը:
Արմեն Գրիգորյանը մի քանի տարի շարունակ հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված առանցքային պաշտոնյաներից էր: Նիկոլ Փաշինյանը օգոստոսին պաշտոնանկ արեց շուրջ ութ տարի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին՝ նրան փոխարինելով Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանով:


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը