Բրիտանիան վերականգնում է ռազմավարական պահեստազորը
Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շուրջ 100 հազար նախկին զինվորականի նամակներ է ուղարկել՝ կոչ անելով թարմացնել իրենց տվյալները և պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում զինվորական ծառայության վերադառնալուն։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ ռազմավարական պահեստազորի անդամներին առաջարկվել է կամավոր մասնակցել զորավարժությունների և պատրաստության վարժանքների, այդ թվում՝ հաջորդ գարնանը նախատեսված ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությանը։
Նամակներում նախկին զինվորականներին խնդրել են նաև տեղեկություններ տրամադրել իրենց ներկայիս աշխատանքի և մասնագիտական հմտությունների մասին։ Բրիտանական իշխանությունները ցանկանում են թարմացնել պահեստազորի տվյալների բազան և անհրաժեշտության դեպքում օգտվել նախկին զինծառայողների փորձից։
Այս քայլը պայմանավորված է Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքներով։ Վերջին շաբաթվա ընթացքում ռուսական հրթիռներ և անօդաչու թռչող սարք են արձակվել Լեհաստանի արևելյան ուղղությամբ՝ բրիտանական զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների անցկացման վայրից ոչ հեռու։
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախաձեռնությունը երկրի պաշտպանունակությունն ու զսպման կարողություններն ամրապնդելու գործնական քայլ է։ Միաժամանակ ընդգծել է, որ նամակները չեն նշանակում պահեստազորի անմիջական զորահավաքի նախապատրաստում։
Նախկին զինվորականների հարցերով նախարար Քելվին Բեյլին նշել է, որ ռազմավարական պահեստազորի անդամները երկրի պաշտպանական ներուժի մասն են կազմում, և նրանց մեծ մասը երբեք ծառայության վերադառնալու կոչ չի ստանա։
Նշվում է, որ բրիտանական բանակի գործող անձնակազմի թվաքանակը մոտ 73 հազար է՝ ամենացածր մակարդակը Նապոլեոնյան պատերազմներից ի վեր։ Բրիտանիայի պաշտպանության նախարարը նախկինում հայտարարել էր, որ երկիրը պետք է առաջիկա 1000 օրվա ընթացքում պատրաստ լինի պատերազմի։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը