Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը պետք ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է ընդլայնել պատերազմը Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ Նոր կանաչ գոտի` Երևանի արևելյան մուտքի հատվածում Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի հերթական նիստը (տեսանյութ) Եվրոպայում սահմանները պատմականորեն բազմիցս փոփոխվել են Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի Քրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ) Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանսիայի առաջատար համալսարանների ուսանողներին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանի Հանրապետությունը փոխում է իր դեսպաններին. ինչո՞ւ

Ռուսաստանը պետք ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է ընդլայնել պատերազմըՂազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել ԵվրոպաՇվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբՆոր կանաչ գոտի` Երևանի արևելյան մուտքի հատվածում Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԲուդաղյանըԿառավարության 2026 թվականի նոյեմբերի 26-ի հերթական նիստը (տեսանյութ)Եվրոպայում սահմանները պատմականորեն բազմիցս փոփոխվել ենՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՔրեական ոստիկանները բացահայտել են սեռական թրաֆիքինգի երկու դեպք․ երեք օտարերկրացի կալանավորված է (տեսանյութ)Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Ֆրանսիայի առաջատար համալսարանների ուսանողներինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀայաստանի Հանրապետությունը փոխում է իր դեսպաններին. ինչո՞ւԱննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս ՄարագոսինՄեկնարկում է գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա արշավըԴավիթ Տոնոյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համարԱՄՆ հայտարարել է նոր մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասինՈւկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի տեղակայումն անընդունելի է Ռուսաստանի համարՔո հարկը քոնն է․ ՊԵԿ նախագահը հանդիպել է ինֆլուենսերների և բլոգերների հետ«Գտնված երազ» տարեցների ակումբներն իրենց դռներն են բացել Հայաստանի 6 համայնքներումԳևորգ Պապոյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է ԱՄԷ-ի կազմավորման 55-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանըԿահիրեում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել․ 21 զոհ կաԱռաջարկվում է ՀՀ զինանշանի պատկերը տեղադրել նաև ԱԱԾ հատուկ ստորաբաժանումների դրոշի վրաՌուբեն Ռուբինյանը մեկ ամսով երկարաձգել է ԱԺ-ում նշանակված ծառայողական քննության ժամկետըԱԺ-ում կքննարկվեն քաղաքականության մեջ կանանց հավասար ներկայացվածության և թվային բռնության դեմ պայքարի հարցերըԳրիգորյանը քննադատել է Սահմանադրության նախագծի հակառակորդներին. «Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը վախենալ ժողովրդից»Ապօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտըԱՄՆ-ը շահագրգռված է Հարավային Կովկասի ապաշրջափակմամբ, իսկ ՌԴ-ն հրաժարվել է ՀՀ-ի առաջարկած սկզբունքներից. ԳրիգորյանԱռաջարկվել է վերանայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված կոռուպցիոն գործերըԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՄբապեն Ռեալի մարզաշապիկով խփած գոլերի քանակը հասցրեց 105-իՈւկրաինան հաստատել է ռուսական օդանավակայանին հասցված հարվածի փաստըԿասեցվել է Ծիրան մարկետ ընկերության հացի արտադրամասի գործունեությունը (ֆոտոշարք)Մեծ ֆուտբոլիստները պետք է հեռանան գլխավոր մուտքովՀայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում3201 քաղաքացի ավտոմեքենայի առուվաճառքն ու նվիրատվությունը կատարել է առցանց եղանակով. ՆԳՆ (տեսանյութ)Խոսքը անընդհատ բարձունքում լինելու և չնահանջելու մասին էՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄԱնհավանական ճամփորդություն դեպի հրաշքների աշխարհԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է հեռանալ ԻրանիցՔաու Մայլին վնասել է կոճը՝ ընկնելով գորշուկի փորած բույնի մեջՆա նայեց ինձ կրակոտ աչքերով. երբեք չեմ մոռանա այդ հայացքըՀնդկահավերը կդառնան Տեխասի համալսարանի Գոհաբանության օրվա ավանդույթի մի մասըԱնօդաչու թռչող սարքերի միջոցով արգելված իրեր են փոխանցվել ազատազրկված անձանց (տեսանյութ)Եվրահանձնաժողովը որևէ կոնկրետ առաջարկ չի ներկայացնումԱպրանքատեսակների արտադրության մակարդակը ՀայաստանումՔաղաքացին հայտնել է, որ Մասիս քաղաքում քարոզչություն անելիս մի տղամարդ սպառնացել է իրենՊետությանը պատճառվել է շուրջ 445.4 միլիոն դրամի վնասԱյվազովսկու Վենետիկը գիշերը կտավը Լոնդոնում վաճառվել է 1,3 մլն եվրոյովՌուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ որևէ ժամկետային սահմանափակում չկա
Հարեվաններ

Ղազախստանը նախատեսում է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա

Ղազախստանը մտադիր է Ադրբեջանով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ Կասպից ծովի հատակով նախատեսվող ստորջրյա մալուխի միջոցով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Բաքվում Ղազախստանի դեսպան Ալիմ Բայելը։

«Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը նախատեսում են Կասպից ծովի հատակով անցկացնել ստորջրյա էլեկտրական մալուխ՝ Կենտրոնական Ասիայից, այդ թվում՝ Ղազախստանից, Ադրբեջանով դեպի Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա արտահանելու համար։ Նախագծի ուղղությամբ աշխատանքներն արդեն ակտիվորեն ընթանում են։ Հավանաբար, սա կլինի մեր երկրորդ անդրազգային ենթակառուցվածքային նախագիծը Կասպից ծովում՝ օպտիկամանրաթելային կապի գծից հետո», - ասել է դեսպանը Ադրբեջանում Ղազախստանի դեսպանատան Telegram ալիքում հրապարակված հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ղազախստանի նախագահը երկրի առջև խնդիր է դրել ապահովել էլեկտրաէներգիայի ավելցուկային արտադրություն։

«Մենք կունենանք բավարար էներգիա ինչպես արհեստական բանականության զարգացման, սեփական արդյունաբերության ընդլայնման, այնպես էլ, առաջին հերթին, դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու համար», - նշել է Բայելը։

Բայելը հավելել է, որ Ղազախստանը բաց է օտարերկրյա ներդրողների և կապալառուների համար՝ ընդգծելով նաև ադրբեջանական ընկերությունների ներգրավման կարևորությունը։

«Մենք սպասում ենք նաև ադրբեջանական ընկերություններին Ղազախստանում։ Այս լայնածավալ շինարարական ծրագրի իրականացման համար, որը ներառում է նաև էլեկտրակայանների կառուցում, միլիարդավոր դոլարներ կուղղվեն։ Ընդհանուր առմամբ, էներգետիկ ոլորտում համագործակցության հեռանկարները, իհարկե, մեծ են», - նշել է դեսպանը։

Ավելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտնել էր, որ ակնկալվում է՝ «Կենտրոնական Ասիա-Ադրբեջան» կանաչ էներգիայի միջանցքը շահագործման կհանձնվի 2032 թվականին։

Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի կառավարությունների միջև «կանաչ» էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ Բաքվում անցկացված COP29 համաժողովի շրջանակում։