Քո հարկը քոնն է․ ՊԵԿ նախագահը հանդիպել է ինֆլուենսերների և բլոգերների հետ
«Քո հարկը քոնն է» նախաձեռնության շրջանակում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանը և կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են սոցիալական մեդիայի մի շարք ակտիվ ներկայացուցիչների՝ ինֆլուենսերների և բլոգերների հետ։ Անմիջական մթնոլորտում քննարկվել է հարկ վճարելու մշակույթի զարգացման ու տարածման, հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարման և այս ուղղությամբ հանրային իրազեկվածության բարձրացման կարևորությունը։
«Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնել ենք արժեքային կարևոր վերափոխում՝ վերահսկողության և տուգանքների վրա հիմնված ավանդական մոտեցումից անցում կատարելով կամավոր հարկային կարգապահության խթանմանը։ Մեր նպատակն է լինել հարկ վճարողի կողքին, հասկանալ յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկությունները, լսել առկա խնդիրները և աջակցել հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարմանը»,– նշել է ՊԵԿ նախագահը։
Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ աչքի են ընկնում ոչ միայն հանրային մեծ ազդեցությամբ, այլև հարկային բարձր կարգապահությամբ՝ անձնական օրինակով նպաստելով հարկ վճարելու կարևորության գիտակցմանը։ Ուրախալի է, որ ոլորտում տարեցտարի ընդլայնվում է բարեխիղճ հարկ վճարողների շրջանակը, որոնց մի մասն էր հրավիրված այսօրվա հանդիպմանը։ Սա Էդուարդ Հակոբյանի առաջին հանդիպումն էր թվային բովանդակություն ստեղծողների հետ։ Նման հանդիպումները շարունակական են լինելու՝ ընդգրկելով ոլորտի ներկայացուցիչների առավել լայն շրջանակ։
«Համոզված եմ, որ հարկ վճարելու մշակույթը ձևավորվում է ոչ միայն օրենքներով և կարգավորումներով, այլև հանրային վստահությամբ ու յուրաքանչյուրիս մասնակցությամբ, երբ հարկ վճարելը ոչ թե պարզապես պարտավորություն է, այլև գիտակցված պատասխանատվություն երկրի և հասարակության հանդեպ»,– ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների