Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։ Վարչապետն առաջարկը ներկայացրել է նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։
«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ նախորդ օրը խորհրդարանում մասամբ ներկայացրել էր առաջարկը, իսկ այժմ ցանկանում է այն հստակ ձևակերպել։
Անդրադառնալով նոր Սահմանադրության մշակմանը՝ Փաշինյանը հայտնել է, որ նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Նա ընդգծել է, որ այն ենթակա է լրամշակման՝ միաժամանակ սահմանելով իշխանության համար սկզբունքային գաղափարական շրջանակը։
«Սահմանադրության նախագիծը պետք է միանշանակ լրամշակվի, բայց այն չի կարող հատել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության գծերը»,- ասել է վարչապետը։


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ