ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Ջարեդ Քուշներն ամփոփել է Աբու Դաբիում, Մոսկվայում և Դուբլինում երեք օր տևած բանակցությունների արդյունքները՝ նշելով, որ գրանցվել է «իմաստալից առաջընթաց» կողմերի մտահոգությունները հասկանալու և «հնարավոր լուծումներ գտնելու» հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Երկու կողմերն այժմ համաձայնել են ընդլայնել բանակցությունների հաջորդ փուլը և դրանում ներառել մեր եվրոպացի գործընկերներին։ Դա մեզ հնարավորություն կտա անդրադառնալ հետպատերազմյան եվրոպական անվտանգության ավելի լայն համակարգին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տարածքային հարցերին զուգահեռ», - հավելել է նա։
Ուկրաինան մշտապես հանդես է եկել եվրոպական երկրների մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու օգտին, սակայն Ռուսաստանը կտրականապես դեմ է եղել դրան։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Քուշների և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Մոսկվան երբեք դեմ չի եղել Եվրոպայի հետ երկխոսությանը։
Քուշները նաև անդրադարձել է այն պայմաններին, որոնք հարկավոր են տևական խաղաղության հասնելու համար։ «Ռազմական գործողությունների երկարաժամկետ դադարեցումը կպահանջի հուսալի անվտանգության երաշխիքներ, հակամարտությունների կանխարգելման մեխանիզմներ և լարվածության թուլացման փոխադարձ պարտավորություններ՝ ապագա հակամարտության ռիսկը նվազեցնելու համար։ Մենք նախագահ Զելենսկու հետ պայմանավորվել ենք սերտ կապ պահպանել նրա և նրա թիմի հետ և վերահաստատել ենք, որ եվրոպական անվտանգության վերաբերյալ որևէ ավելի լայն պայմանավորվածություն չի կարող վերջնականացվել՝ առանց հաշվի առնելու անվտանգության ոլորտում Ուկրաինայի մտահոգությունները», - շարունակում է Քուշները։
Նա նշել է, որ աշխատանք է տարվում մինչև այժմ ռազմագերիների ամենալայնածավալ փոխանակման ուղղությամբ։ Քուշներ նաև հայտնել է, որ շուտով կհայտարարվեն բանակցությունների ուղղությունները, ժամանակացույցը և այլ մանրամասներ։
«Նախագահ Թրամփը վճռական է՝ վերջ դնելու այս սարսափելի պատերազմին։ Զգալի տարաձայնությունները դեռ պահպանվում են, սակայն մեզ լավատեսություն է ներշնչում արձանագրված առաջընթացը։ Մենք կիրականացնենք անհրաժեշտ բոլոր բարդ դիվանագիտական ջանքերը՝ գտնելու այնպիսի բեկում, որը թույլ կտա դադարեցնել մարտական գործողությունները և հիմք կստեղծի երկարատև խաղաղության, ինքնիշխան, պաշտպանված ու բարգավաճ Ուկրաինայի և առավել կայուն Եվրոպայի համար», - եզրափակել է ԱՄՆ բանագնացը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է