Պուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ
ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելեենսկիի հետ հանդիպել են Դուբլինում՝ ռազմական ավիաբազայում։ Ամերիկացի բանակցողների ինքնաթիռն այստեղ է մեկնել Մոսկվայից՝ ճանապարհին անսպասելի կանգառ անելով Հելսինկիում, հայտնում է France Presse գործակալությունը։
Մոսկվայում նախագահ Պուտինի հետ նրանց հանդիպումը նախօրեին տեւել էր 2,5 ժամ։ Ուկրաինայի նախագահ հետ հանդիպումից առաջ Սթիվ Ուիթքոֆն ասել էր, որ ամերիկացի բանակցողներն այժմ կփորձեն համոզել պարոն Զելենսկիին «ընտրել առաջարկված ուղիներից մեկը»՝ հակամարտությունն ավարտելու համար։
Արդեն հանդիպումից հետո լրագրողների հետ կարճ զրույցում մյուս բանագնացը՝ Ջարեդ Քուշները, հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլին, որոնցում մինչ այժմ մասնակցել են միայն Ռուսաստանը, Ուկրաինան եւ ԱՄՆ-ը, կմասնակցեն նաեւ եվրոպական երկրները։
Մոսկվան բացահայտորեն դեմ էր եվրոպական երկրների մասնակցությանը։ Ավելի վաղ՝ հինգշաբթի, Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման հրապարակային հատվածում Քուշները նույնպես նշել էր եվրոպացիներին բանակցություններին ներգրավելու կարեւորությունը։
«Մենք չենք կարող ավարտին հասցնել այս գործարքն առանց եւրոպացիների՝ բանակցությունների սեղանի շուրջ»,- Քուշների խոսքերն է մեջբերել AFP-ն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո