Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան
«Այս տարեվերջին կավարտվեն առաջին 300 դպրոցների վերակառուցման, կառուցման, հիմնանորոգման աշխատանքները: Կառավարության 2026–2031 թվականների հնգամյա ծրագրում նախատեսում ենք հաջորդ 300-ը, որից 70-ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Հովտաշատի միջնակարգ դպրոցի շահագործման հանձնելու վերաբերյալ, նախարարը նշել է, որ Հովտաշատի դպրոցը վերը նշված հաստատությունների շարքում է, և այնտեղ այժմ աշխատանքներն ընթանում են մեծ թափով:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հովտաշատի աշակերտներն այժմ հաճախում են Հայանիստի նորակառույց դպրոց երկրորդ հերթով, ինչը նշանակում է, որ այսօր էլ նրանք օգտվում են բարեկարգ միջավայրից ու պայմաններից․ «Շուտով Հովտաշատի դպրոցն էլ դռները կբացի, և երեխաները հենց իրենց գյուղի դպրոցում կսովորեն ժամանակակից, անվտանգ և բարեկարգ պայմաններով կրթական միջավայրում»։
Անդրադառնալով այլ դպրոցներում իրականացվող աշխատանքներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ պետության հանձնառությունն է գույքագրել բոլոր դպրոցներում առկա խնդիրները և լուծումներ տալ դրանց:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է