Էլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել է
Չինաստանի ավտոշուկան շարունակում է անկում ապրել։ Հոկտեմբերին երկրում մարդատար ավտոմեքենաների մանրածախ վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 27%-ով՝ կազմելով 1,64 մլն մեքենա։ Ներքին շուկայի անկումը շարունակվում է արդեն 13-րդ ամիսն անընդմեջ։
Հատկապես նվազել են ավանդական մեքենաների վաճառքները՝ 44%-ով։ Էլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը ևս կրճատվել է՝ 14%-ով։ Մինչդեռ Չինաստանի ավտոարտահանումը հակառակ միտումն ունի։ Հոկտեմբերին արտահանվել է 932 հազար մեքենա՝ տարեկան կտրվածքով 68%-ով ավելի։ Տարվա առաջին 10 ամիսներին էլեկտրամոբիլների արտահանումն աճել է 140%-ով՝ հասնելով 4,47 մլն մեքենայի։
GlobalData-ի կանխատեսմամբ՝ 2026 թվականին Չինաստանի ներքին շուկայում մարդատար մեքենաների վաճառքը կարող է նվազել 21%-ով, իսկ 2027-ին սպասվում է մոտ 4% վերականգնում։


















































Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
Արհեստական բանականության օրեր 2026
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի