Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է աշխարհի հետ համագործակցության համար՝ միաժամանակ շարունակելով ամրապնդել երկրի տնտեսական ներուժը, հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Ելույթ ունենալով Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի լիագումար նիստում՝ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է իրականացնել ներքին հիմնարար բարեփոխումներ՝ նպատակ ունենալով զարգացնել արդյունաբերական բազան, ընդլայնել տեխնոլոգիական հնարավորությունները և վերահսկել գնաճը։
«Մենք արմատապես փոխել ենք Ռուսաստանի ներքին տնտեսության կառուցվածքը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։ Պուտինը նաև հայտնել է, որ Մոսկվան աջակցում է APEC-ի գագաթնաժողովի վերջնական հռչակագրի նախագծին։ Նրա խոսքով՝ APEC-ի ֆորումը պետք է ձևավորի միավորող չափանիշներ և համագործակցության կառուցողական ծրագիր։ «Հենց սա է մեր հաստատմանը ներկայացված Շենժենի հռչակագրի նախագծի նպատակը, որին Ռուսաստանն աջակցում է»,- ասել է Պուտինը։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Արհեստական բանականության օրեր 2026
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին