Բարեբախտ իրադարձություններից հետո ՔՊ կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու. Փաշինյան
«Ես չեմ խոսում քաղաքականությունից հեռանալու մասին։ Չեմ կարող ասել՝ գուցե հեռանամ, գուցե չհեռանամ, բայց քաղաքականությունից ընդհանրապես հեռանալ հասկացությունը ո՞րն է։ Հարցազրույց տալն էլ քաղաքականությամբ զբաղվել է»։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում արած իր այն հայտարարությանը, թե նոր Սահմանադրությունն ընդունելուց, խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո պատրաստ է պաշտոնից հեռանալ։
Լրագրողը հետաքրքրվեց՝ պաշտոնից հեռանալու պարագայում Նիկոլ Փաշինյանը կղեկավարի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, թե՞ առհասարակ քաղաքականությամբ զբաղվելը կդադարեցնի։ «Ես չեմ ասի, որ քաղաքականությունից հեռանում եմ կամ կհեռանամ, բայց դա ճիշտ չեմ համարում, էս գլխից ասեմ, որ ես չլինեմ վարչապետի թեկնածու…
Ի միջի այլոց, մենք նախկինում այդ մոդելն ունեցել ենք, հետո փոխել ենք։ Այսինքն՝ մենք վարչության նախագահի և, այսպես ասած, կուսակցության համամասնական ցուցակի կամ վարչապետի թեկնածուի դերերը չենք նույնականացրել, բայց մեկ է՝ խորհրդարանական կառավարման համակարգում դա գալիս է, բնականորեն այդ զարգացմանն է հասնում։ Իմ կարծիքով՝ ճիշտ տրամաբանությունը դա է», - ասաց նա։
Անդրադառնալով կուսակցության հավանական ղեկավարի ընտրությանն իր հեռանալուց հետո՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ, որ բարեբախտ իրադարձություններից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պետք է ղեկավարի նա, ով պետք է լինի վարչապետի թեկնածու»։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...