Առաջարկվել է վերանայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված կոռուպցիոն գործերը
Իսրայելի Երուսաղեմի շրջանային դատարանի դատավորները մեղադրող կողմին առաջարկել են վերանայել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ հարուցված կոռուպցիոն գործերը՝ նշելով, որ դրանցից մեկով մեղադրական դատավճռի հավանականությունը չափազանց ցածր է։
Դատավորները նման մտահոգություններ են հայտնել գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարային՝ չորեքշաբթի օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Մասնավորապես, նրանք առաջարկել են քննարկել «Գործ 4000»-ով Նեթանյահուին առաջադրված կաշառակերության մեղադրանքներից հրաժարվելու հնարավորությունը։
Գործը վերաբերում է վարչապետի և Իսրայելի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերության՝ Bezeq-ի հիմնական բաժնետիրոջ ենթադրյալ պայմանավորվածությանը։ Ըստ մեղադրանքի՝ Նեթանյահուն պետական արտոնություններ է տրամադրել ընկերությանը՝ իր օգտին լրատվական լուսաբանում ապահովելու դիմաց։ Երկու կողմերն էլ հերքում են ապօրինություն կատարելու մեղադրանքները։
Դատավորները կասկածի տակ են դրել նաև «Գործ 2000»-ով ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը՝ հարց բարձրացնելով, թե արդյոք Նեթանյահուի գործողությունները կարող են որակվել որպես հանցավոր։ Իսկ «Գործ 1000»-ի շրջանակում առաջարկել են դիտարկել մեղադրող կողմի և պաշտպանության միջև գործարքի հնարավորությունը։ Այդ գործով վարչապետին մեղադրում են գործարարից թանկարժեք սիգարներ և շամպայն ստանալու դիմաց նրա շահերից բխող գործողություններ կատարելու մեջ։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետ