Մբապեն Ռեալի մարզաշապիկով խփած գոլերի քանակը հասցրեց 105-ի
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական նվաճման է հասել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրի՝ ՊՍՎ-ի դեմ հանդիպմանը (5։1)։ Դուբլ ձևակերպելով՝ ֆրանսիացին գերազանցել է լեգենդար բրազիլացի Ռոնալդո Նազարիոյի գոլային ցուցանիշը «արքայական» ակումբի կազմում։
Նոյեմբերի 24-ին կայացած խաղում Մբապեն աչքի ընկավ 64-րդ և 84-րդ րոպեներին։ Առաջին դեպքում նրան գոլային փոխանցում կատարեց Արդա Գյուլերը, իսկ երկրորդ գոլը հարձակվողը խփեց Բրահիմ Դիասի փոխանցումից հետո՝ գեղեցիկ շրջանցելով մրցակցի դարպասապահին։
Հաջորդ թիրախը Գարեթ Բեյլն է
Այժմ Մբապեն «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։ Նրա հաջորդ թիրախը Գարեթ Բեյլն է, որի հաշվին 106 գոլ է գրանցված։
Մբապեն «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը՝ ՊՍԺ-ից։ Մեկնարկային մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում խփեց 44 գոլ, 2025/26 մրցաշրջանում՝ 42, իսկ ընթացիկ՝ 2026/27 մրցաշրջանում արդեն ունի 19 գոլ՝ 18 խաղում։ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել բոլոր հինգ տուրերում՝ գրանցելով ընդհանուր 6 գնդակ։
ՊՍՎ-ի դեմ խաղում «Ռեալը» ընդմիջման էր գնացել 0։1 հաշվով պարտվելով, սակայն երկրորդ խաղակեսում Ֆեդերիկո Վալվերդեի, Ջուդ Բելինգհեմի, Մբապեի (դուբլ) և Վինիսիուս Ժունիորի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ։ Մբապեն ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, իսկ մադրիդյան ակումբը 5 տուրից հետո ունի առավելագույն 15 միավոր։
armsport.am


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետ