Ռուսաստանը հարվածել է Կիևին. կան վիրավորներ
Ռուսական ուժերը նոյեմբերի 25-ի ուշ երեկոյան բալիստիկ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին՝ թիրախավորելով առևտրի կենտրոն և ևս երկու շինություն։ Քաղաքի բնակիչներին կոչ է արվել մնալ ապաստարաններում, տեղեկացրել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Նա Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ վիրավորվել է չորս մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։
Քաղաքապետի տվյալներով՝ հրթիռներն ընկել են Դնեպր գետի արևելյան ափին գտնվող առևտրի կենտրոնի և ևս երկու շինության վրա։ Շենքերից մեկը զգալի վնասներ է կրել։
Սեպտեմբերից ի վեր ռուսական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին։
Նոյեմբերի 26-ին մեկ այլ հարված է հասցվել Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Խարկովին։ Քաղաքապետի տվյալներով՝ վիրավորվել է երեք մարդ, կան նաև փլատակների տակ մնացած քաղաքացիներ։
Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հետախուզական տվյալները վկայում են Ուկրաինայի ուղղությամբ ռուսական ուժերի կողմից նոր լայնածավալ հարվածի նախապատրաստման մասին։


















































Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ
Վարչապետը խոստացել է Սահմանադրության ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկն...
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Արհեստական բանականության օրեր Հայաստանում