Մահացել է Duran Duran-ի կիթառահար Էնդի Թեյլորը
Մահացել է բրիտանական «Duran Duran» խմբի սկզբնական կազմի կիթառահար Էնդի Թեյլորը։ Նրա յուրահատուկ կիթառային կատարումները մեծ դեր են ունեցել 1980-ականների նյու-ուեյվ ոճի խմբի մի շարք հայտնի հիթերի ստեղծման գործում, այդ թվում՝ Rio և The Reflex երգերի։
Մահվան մասին հայտնել է «Duran Duran»-ը՝ Instagram-ի իր պաշտոնական էջում։ Խմբի հայտարարության համաձայն՝ Թեյլորը մահացել է երկուշաբթի օրը՝ տանը, ընտանիքի անդամների շրջապատում։
Խմբի մենակատար Սայմոն Լը Բոնը խմբի պաշտոնական կայքում հրապարակված գրառման մեջ նշել է, որ ընկերոջ կորստից հետո իր սրտում մեծ դատարկություն է առաջացել։
«Այն երբեք չի լցվի, ես թույլ չեմ տա։ Ես կկարոտեմ նրան և կսիրեմ նրան իմ ողջ կյանքի ընթացքում»,- գրել է երաժիշտը։
2022 թվականի նոյեմբերին Թեյլորը հայտնել էր, որ իր մոտ չորս տարի առաջ ախտորոշվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ՝ չորրորդ փուլում։ Հիվանդության և շարունակվող բուժման պատճառով նա չէր կարողացել մասնակցել խմբի՝ Ռոքնռոլի փառքի սրահում ընդգրկվելու արարողությանը։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը