Արարատ-Արմենիան արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական Զալցբուրգի հետ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա հանդիպում կանցկացնի ավստրիական «Զալցբուրգի» հետ։ Հանդիպումը կկայանա «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում։
«Մեր նպատակը միանշանակ երեք միավոր վաստակելն է։ Դրա համար մենք պետք է գործենք շատ ավելի նպատակասլաց, քան վերջին խաղերում, ստեղծենք զգալիորեն ավելի շատ գոլային պահեր և թիմային խաղով կարողանանք լրացնել մեր գլխավոր հարձակվող Հարիս Տաբակովիչի բացակայությունը»։
«Արարատ-Արմենիայի» խաղի մասին
«Միևնույն ժամանակ, մենք ոչ մի դեպքում չենք կարող թերագնահատել «Արարատ-Արմենիային»։ Ես մանրամասն դիտել եմ Եվրոպա լիգայում նրանց նախորդ բոլոր հանդիպումները և կարող եմ ասել, որ բոլոր խաղերում էլ նրանք ունեցել են բազմաթիվ հատվածներ, որոնց ընթացքում հստակ գերիշխել են իրենց մրցակիցների նկատմամբ»։
Նշենք, որ վնասվածքների պատճառով «Զալցբուրգին» այս խաղում չեն կարող օգնել պաշտպաններ Կևին Բոման, Ջոն Մելբերգը, Դոմինիկ Շմիդը, կիսապաշտպաններ Սոտա Կիտանոն, Ջասթին Օմորեգին և թիմի լավագույն ռմբարկու Հարիս Տաբակովիչը, իսկ Լեանդրո Մորգալայի և Դամիր Ռեդզիչի մասնակցությունը հարցականի տակ է։
Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրի «Զալցբուրգ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։


















































Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Ճանաչի՛ր Հայաստանը
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Ուկրաինան և Եվրոպան դեռ պատրաստ չեն հակամարտության կարգավորման համար փոխզիջումների
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը