Խաղալիքը չի համապատասխանում սահմանված անվտանգության պահանջներին
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրականացրած վերահսկողական միջոցառման շրջանակում «ՍԱՆԱՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող առևտրի կետում (հասցե՝ ք․ Արթիկ, Բաղրամյան 27/3) վաճառվող պլաստմասե խաղալիքից վերցվել է փորձանմուշ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության։
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին։
Պարզվել է, որ «ՍԱՆԱՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԱՅԻ» Ա/Ձ-ն խաղալիքը ձեռք է բերել «ՄԱՅԹՈՅ» ՍՊԸ-ից (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 17/8)։ Մատակարար ընկերությունում իրականացված հանդիպակաց ստուգման արդյունքում էլ պարզվել է, որ տվյալ արտադրանքի մնացորդ ընկերությունում առկա չէ, քանի որ այն սպառվել է ավելի վաղ։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից երկու տնտեսավարող սուբյեկտներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ արտադրանքի հետկանչման, արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։
Տեսչական մարմինը հորդորում է այն սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված խաղալիքը, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել այն՝ երեխաների առողջության համար հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում