Օրենք, որն արգելում է չաթբոտերով խաղալիքների արտադրությունը
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը նախօրեին ստորագրել է օրենք, որը հինգ տարով արգելում է նահանգում արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված ներկառուցված կամ ինտեգրված չաթբոտերով խաղալիքների արտադրությունը, տարածումն ու վաճառքը։ Այս մասին հաղորդվում է նահանգապետի պաշտոնական կայքում։
Արգելքը, ի թիվս այլոց, տարածվում է փափուկ խաղալիքների, տիկնիկների և ռոբոտների վրա, որոնք երեխաների հետ հաղորդակցվելու համար օգտագործում են համացանցը։ Օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր անց, սակայն Հոքուլը ծնողներին կոչ է արել արդեն իսկ մտածել նման նվերներ գնելու հետ կապված ռիսկերի մասին։
«Ծնողները, որոնք նվերներ են ընտրում այս տոների կամ որևէ այլ առիթի համար, չպետք է անհանգստանան, որ խաղալիքների քողարկման տակ հանդես եկող վտանգավոր չաթբոտերը կարող են երեխաներին ներգրավել անպատշաճ զրույցներում, շահարկել նրանց զգացմունքները կամ վտանգել նրանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը»,- նշել է նահանգապետը։
Մի շարք խաղալիքների ստուգման ընթացքում դաշնային իշխանությունները պարզել են, որ դրանցից որոշները մանրամասն քննարկել են սեռական բնույթի հարցեր, երեխաներին հուշել, թե տան որ հատվածում կարելի է լուցկի գտնել, ինչպես նաև հիասթափություն արտահայտել, երբ երեխան ստիպված է եղել հեռանալ։ Դրանցից որոշները կարող են նաև ձայնագրել երեխայի ձայնը կամ սկանավորել նրա դեմքը։


















































ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Ճանաչի՛ր Հայաստանը
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Արհեստական բանականության օրեր Հայաստանում
Արտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը