Կասեցվել է Երևանում գործող թռչնամսի արտադրամասի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Դայան Սիրանուշ անհատ ձեռնարկատիրոջ՝ ք․ Երևան, Մելքումով 17/8 հասցեում գործող թռչնամսի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Այս մասին հայտնում է տեսչական մարմինը։
Մասնավորապես՝
- արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
- արտադրական շինությունները սարքավորված չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով, ձեռքերը լվանալու միջոցներով, ձեռքերը սրբելու կամ չորացնելու համար նախատեսված սարքերով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:


















































Մեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)
ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին
Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը
Նոր սահմանադրության շեշտադրումները
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը
Շերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»
Ճանաչի՛ր Հայաստանը