Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէ
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղած պատերազմի հետևանքով անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի հաճախակի դառնալը ցույց է տալիս, որ Մոլդովայի Հանրապետության անվտանգությունն այլևս վերացական խնդիր չէ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո։
Վարչապետը նշել է, որ Կայա Կալասի հետ քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության ներկայիս ռիսկերին և այն ուղիներին, որոնց միջոցով Մոլդովայի Հանրապետությունը կարող է ամրապնդել իր պաշտպանունակությունը։
«Մոլդովայի Հանրապետությունը չեզոք պետություն է։ Սակայն չեզոքությունը չի նշանակում, որ մենք պետք է անպաշտպան մնանք», - ընդգծել է Վասիլե Տոֆանը։
Վարչապետի խոսքով՝ Մոլդովան կամրապնդի համագործակցությունը Եվրոպական միության հետ՝ Անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության, «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» և Մոլդովայում ԵՄ առաքելության միջոցով։
«Ավելի մեծ փորձառությամբ, սարքավորումներով և արձագանքման կարողություններով», - նշել է կառավարության ղեկավարը։
Վասիլե Տոֆանը հավելել է, որ թեև Մոլդովայի Հանրապետությունը փոքր երկիր է, սակայն եվրոպացի գործընկերների աջակցությունը նպաստում է երկրի անվտանգության ամրապնդմանը։
Այս հայտարարություններն արվել են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Մոլդովայի Հանրապետության օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերի հետ կապված հաճախակի միջադեպերի ֆոնին։
Վերջին միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 5-ին, երբ արկն ընկել է «Պալանկա-Մայակի-Ուդոբնոյե» սահմանային անցակետի մոտակայքում։ Այն հարվածել է կանոնավոր երթուղին սպասարկող ավտոբուսին, որը կայանված է եղել արգելափակոցի մոտ։ Միջադեպի հետևանքով սահմանային ոստիկանության աշխատակիցը թեթև վնասվածքներ է ստացել։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)