Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե
Հայաստանի կադաստրի կոմիտեն հիշեցնում է, որ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հայտարարության մեջ նշված է․
«Մինչև 2021 թվականն օդային լուսանկարի իրականացումը կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման համար վերջնաժամկետ է սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։
Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր, և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից: Այդ մասին պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)»,– հայտնում են Կադաստրի կոմիտեից՝ քաղաքացիներին հորդորելով սկսել գործընթացը ժամանակին՝ հերթերից և ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով։


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Եվրատեսիլ 2027-ի տոմսերի վաճառքը կսկսվի հունվարին. BTA
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
Ամերիկյան ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Ղեշմ կղզուն. Tasnim