ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել լրացուցիչ տեղեկություններ տրամադրել ժանտախտի դեպքի մասին
Մարկո Ռուբիոն Ռուսաստանին կոչ է արել ավելի թափանցիկ լինել և լրացուցիչ տեղեկություններ տրամադրել Իրկուտսկի մարզում ժանտախտի կասկածելի դեպքի վերաբերյալ։ Նա նշել է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է իրավիճակին, սակայն առկա տեղեկությունները դեռ սահմանափակ են, ուստի վաղաժամ է որևէ վարկած առաջ քաշել դեպքի պատճառների վերաբերյալ։
Խոսքը Սիբիրի ժանտախտի դեմ պայքարի հետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակցի մահվան մասին է։ Ռուսաստանի առողջապահական մարմինը հայտնել է, որ կինը մահացել է անհայտ ծագման թոքաբորբից և հետազոտությունների արդյունքում նրա մոտ ինստիտուտում ուսումնասիրվող հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ, չհաստատված տեղեկություններ են տարածվել, թե նա կարող էր վարակվել թոքային ժանտախտով։ Նրա հետ շփված տասնյակ մարդիկ մեկուսացվել են, իսկ մի շարք բուժհաստատություններում կարանտինային միջոցառումներ են իրականացվել։
Ռուբիոն ընդգծել է, որ իրավիճակը, իր գնահատմամբ, այս պահին խուճապի պատճառ չէ, սակայն պահանջում է ուշադրություն և մշտական վերահսկողություն։ Նա նշել է, որ եթե պարզվի, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան այժմ հաղորդվում է, ԱՄՆ-ն ունի անհրաժեշտ միջոցներ արձագանքելու համար։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է աշխարհին հնարավորինս արագ և բաց տեղեկատվություն տրամադրի, որպեսզի մյուս երկրները կարողանան համապատասխան քայլեր ձեռնարկել։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)