Թրամփը՝ Ռուսաստանում ժանտախտի հավանական բռնկման մասին
Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի հավանական տարածման մասին լուրերը:
«Շատ եմ ցավում, որ նրանք բախվել են այդ ծանր հիվանդությանը։ Մանրէներն ինչ-որ կերպ ավելի ուժեղ և խելացի են դարձել, դրանք բանակի են նման», - ասել է ԱՄՆ նախագահը լրագրողների հետ զրույցում՝ առաջարկելով օգնել Ռուսաստանին:
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այդ թեմայով դեռ կապ չի հաստատել Մոսկվայի հետ։
Ռոսպոտրեբնադզորն ի պատասխան առաջարկել է օգնել Միացյալ Նահանգներին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ Կառույցում նշել են, որ վերջին շաբաթներին ԱՄՆ երեք նահանգում վատթարացել է կարմրուկի հետ կապված իրավիճակը։
Օրերս մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհին, որը մահացել է հոկտեմբերի 2-ին, կարող էր վարակված լինել ժանտախտի հարուցիչ պարունակող փորձանոթի կոտրվելու պատճառով:
Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն հաստատում ժանտախտի առկայությունը՝ նշելով, որ մահացածի մոտ եղել է «անհայտ ծագման թոքաբորբ»:
Հիվանդի հետ շփում ունեցած մոտ 200 մարդ խիստ հսկողության տակ է: Նշվում է, որ Իրկուտսկի մարզում սանիտարահամաճարակային իրավիճակը կայուն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ևս կապի մեջ է ռուսական կողմի հետ:


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)