«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները ելույթ են ունեցել անվանի արտիստների հետ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Ազատության հրապարակում անցկացվել է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի եզրափակիչ գալա համերգը։
Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի արտիստների՝ հայկական ջազի լեգնեդ Լևոն Մալխասյանի, Լիպարիտ Ավետիսյանի, Ռուբեն Հախվերդյանի, Վարսենիկ Ավանյանի, Գոռ Սուջյանի, Իվետա Մուկուչյանի, Ռոբերտո Կել Տոռեսի, Հասմիկ Կարապետյանի, Արամեի, ինչպես նաև A’Chila, «Նեմրա», «Գաթա Բենդ», «Լավ Էլի» երաժշտական խմբեր հետ:
Գալա համերգի ողջ ընթացքում հանդիսատեսը, հյուրերն ու անցորդները երգով ու պարով միացել էին փառատոնի մասնակիցներին՝ Ազատության հրապարակը վերածելով միջազգային արվեստի, ջերմության ու ներառականության կենտրոնի:
Գալա համերգի շրջանակում Ազատության հրապարակի տարածքում կազմակերպվել էր նաև զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Այս տարի փառատոնին մասնակցել են զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաներ և պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև արտերկրից՝ Ռուսաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուզբեկստանից ու այլ երկրներից:
Միջոցառումն իրականացրել է «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։
«Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնն անցկացվել է հոկտեմբերի 2-5-ը՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսի ներքո։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Կամերային երաժշտության տանը, որի շրջանակում կայացել է «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Երաժշտական կատարումներով հանդես են եկել Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սաները, ինչպես նաև արտերկրի մասնակիցները։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում /«Black Box»/ ներկայացվել են թատերական բեմադրություններ՝ զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների և պատանիների մասնակցությամբ:
Ներառական ոլորտի մասնագետների համար առցանց ձևաչափով անցկացվել է վարպետության դաս-սեմինար՝ Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային որակավորում ունեցող բժիշկ-մասնագետների մասնակցությամբ։ Հայաստանում ներառականության զարգացմանն ու խթանմանը, ինչպես նաև ոլորտում շարունակական կրթության ապահովմանն ուղղված վարպետության դասին մասնակցել են տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ, ծնողներ և խնամակալներ։
2019 թվականին հիմնադրված «Կողք կողքի» փառատոնի ձևաչափն ու աշխարհագրությունը տարիների ընթացքում ընդլայնվել է։ Հանրապետական կարգավիճակից փառատոնը երկրորդ տարում դարձել է միջազգային՝ հյուրընկալելով մասնակիցների Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Մոլդովայից, Վրաստանից, Բահրեյնից և այլ երկրներից։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)