Հայաստանը վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիր
Հայաստանը Եվրոպական տեխնիկական խորհրդատվական փորձագետների խմբի (ETAGE) կողմից վավերացվել է որպես հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին հասած երկիր։ Ձեռքբերման կապակցությամբ ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանին հանձնվեց պաշտոնական հավաստագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատման շրջանակում առանցքային նշանակություն են ունեցել հեպատիտ B-ի դեմ պատվաստումների բարձր ընդգրկվածությունը, պերինատալ փոխանցման կանխարգելումը և պատվաստված խմբերում HBsAg-ի տարածվածության ցածր մակարդակի ապահովումը։
Ձեռքբերումը կարևոր քայլ է Հայաստանի իմունականխարգելման և հեպատիտ B-ի կանխարգելման ոլորտում և արտացոլում է ՀՀ կառավարության ու Առողջապահության նախարարության կողմից իրականացվող հետևողական քաղաքականության և միջոցառումների արդյունքները։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ հավաստագիրը մեծ ձեռքբերում է և վկայում է այն մասին, որ ազգային իմունականխարգելման ծրագիրն աշխատում է և արդեն իսկ տալիս է իր արդյունքները։ «Մեր երեխաները զերծ են հեպատիտ B-ի սուր վիճակներից և այս շատ ծանր քրոնիկ հիվանդությունից։ Սա առաջին հերթին առողջապահական հարց է, բայց սա նաև տնտեսական հարց է։ Ամեն ամիս հեպատիտ B-ով քրոնիկ վիճակում գտնվող անձը ծախսում է 30-40 հազար դրամ միայն դեղորայքի վրա։ Պատկերացրեք՝ սա յուրաքանչյուր անձի և ընտանիքի, ինչպես նաև պետության համար ինչպիսի մեծ բեռ է։ Մենք, ներդնելով մեր երեխաների առողջության մեջ, նրանց զերծ ենք պահում հետագայում այս հիվանդությունից և ծախսերից։ Կարծում եմ՝ սա շատ մեծ արդյունք է, և ես շնորհավորում եմ ու շնորհակալություն եմ հայտնում ամբողջ առողջապահական համակարգին, մեր բուժաշխատողներին, առողջապահության կազմակերպիչներին և նախարարությանը նման ձեռքբերման առիթով»,- ասաց նախարարը։
Ավանեսյանի խոսքով՝ լավ արդյունք ունենալը չի նշանակում կանգ առնել, անհրաժեշտ է առաջ շարժվել ու նոր թիրախներ սահմանել։
«Իհարկե, սա առիթ է՝ հետ նայելու, տեսնելու, որ մեր քաղաքականությունները և ջանքերը արդյունք են տալիս, և շարժվելու առաջ՝ էլ ավելի մեծ թիրախներ ընդգրկելու նպատակով։ Մենք նաև քննարկում ենք հիմա հեպատիտ B-ի քրոնիկ վիճակների կառավարման դեղորայքային ապահովման հարցը, որովհետև շատ կարևոր է, որ մեր պացիենտները նաև պաշտպանված լինեն իրենց ընթացիկ բուժման առումով։ Առաջին հերթին, մենք նախատեսում ենք հղիներին այս ծրագրում ներառելու հարցը, հետագայում՝ նաև ընդլայնելու։
Բայց պիտի շարունակենք պատվաստումների և ընդհանուր իմունականխարգելման ծրագրի շատ կարևոր աշխատանքները։ Այս ձեռքբերումները շատ հեշտ է կորցնելը, պետք է այն պահպանենք և էլ ավելի բարելավենք»,- ասաց նախարարը։


















































Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունում
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ապրելու արվեստ» շարժման հիմնադիրի հետ (տեսանյութ)