Կառավարության որոշմամբ կապահովվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերով նախատեսված միջոցառումների բնականոն ընթացքը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է իրականացնել 1,174.7 մլն դրամի ներքին վերաբաշխումներ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և այլ ծրագրերի տարբեր հատվածներում անհրաժեշտ վճարումներ կատարելու նպատակով։
Այսպիսով՝ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հետևյալ ծրագրերի համար.
Աշտարակ–Թալին 42 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ կապալառուի հետավարտական գումարի 5 տոկոս մնացորդի վճարումներ,
Լանջիկ-Գյումրի 23 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ տեխնիկական հսկողի ծառայությունների դիմաց վճարումներ ,
Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման ծրագիր՝ հանրության գերակա շահ ճանաչված հողամասերի սեփականատերերին փոխհատուցումների տրամադրում,
Քաջարանի 7 կմ թունելի կառուցման ծրագիր՝ 2025թ. կատարված և վերականգնման ենթակա ծախսերի փոխհատուցում,
Մ6 Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի վերակառուցման ծրագիր 35 մլն դրամ Մ6 ճանապարհի վերականգնման, Դիլիջանի և Պուշկինի թունելների նախագծման աշխատանքների համար մնացորդային գումարի վճարում։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ արձանագրել, որ Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը շատ լավ տեմպերով ընթանում է։ Նաև քաջարանի թունելի աշխատանքներն են լավ տեմպերով ընթանում, և ընդհանուր տարածաշրջանային և միջազգային զարգացումների տրամաբանությամբ շատ պատեհ է և շատ տեղին է այս նախագծերի իրականացումը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)