Այո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում. Կրիշտիանու Ռոնալդու
41-ամյա պորտուգալացի ֆուտբոլային աստղը՝ Կրիշտիանու Ռոնալդուն, երկարամյա զուգընկերոջ՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնացել է։ Քաղաքացիական արարողությունը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 11-ին Պորտուգալիայի Կասկայշ քաղաքում, հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը։
Ռոնալդուն հրապարակել է զույգի ձեռքերի լուսանկարը՝ ամուսնական մատանիներով, և կից գրել՝ «C❤️G»։
Հարսանիքը տեղի է ունեցել Ռոդրիգեսի՝ նշանադրության մասին հայտարարությունից մեկ տարի անց։ 32-ամյա մոդելը նշանադրության մասին Instagram-ում հայտնել էր 2025 թվականի օգոստոսի 11-ին։
Այդ առիթով նա հրապարակել էր իր ձեռքի լուսանկարը՝ Ռոնալդուի ձեռքի վրա, որտեղ երևում էր մեծ, օվալաձև ադամանդով նշանադրության մատանին։ «Sí, quiero. En esta y en todas mis vidas», - գրել էր Ռոդրիգեսը, ինչը թարգմանվում է՝ «Այո՛, համաձայն եմ։ Այս և իմ բոլոր կյանքերում»։
Զույգն ունի հինգ երեխա՝ երկվորյակներ Եվա Մարիան և Մատեոն՝ 9 տարեկան, դուստրը՝ Ալանան՝ 8 տարեկան, դուստրը՝ Բելլան՝ 4 տարեկան, և 16-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը, որին Ռոնալդուն ունեցել է նախկին հարաբերություններից։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ