Ինչ խնդիրների առաջ է կանգնելու Սերժ Սարգսյանը ապրիլից հետո
Այսօր արդեն գրեթե բոլորի համար ակնհայտ է, որ հետապրիլյան վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը: Ավելին, բոլոր հիմքերը կան պնդելու որ նա այդ պաշտոնին ընտրվելու է Ազգային Ժողովի ավելի քան 90 պատգամավորի ձայների շնորհիվ, ինչը ցույց է տալու նրա բարձր լեգիտիմության աստիճանը երկրի օրենսդիր մարմնում:
Անկասկած նա այսօր առաջնորդ է ընկալվում , ոչ միայն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի շարքերում: Նրա առաջնորդությունը, թերեւս ընդունում են նաեւ ԲՀԿ-ում, օլիգարխիկ շրջանակներում, ուժային կառույցներում, պետական կառավարման շրջանակներում:
Սերժ Սարգսյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում դեմ է քվեարկելու, ամենայն հավանականությամբ, միայն «Ելք» դաշինքը:
Առաջին հայացքից այս հանգամանքը չպետք է որ շատ մտահոգի գործող նախագահին, հատկապես, որ քաղաքական դաշտում իրեն լուրջ մրցակից չի մնացել:
Սակայն լայն իմաստով հասարակական լեգիտիմություն Սերժ Սարգսյանը չունի եւ այս պարադոքսը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս քաղաքական եւ տնտեսական վերնախավը նույնպես ունի հասարակական լեգիտիմության խնդիր:
Անկասկած, այս մթնոլորտում երկրի կայունությունը պահպանելը կլինի խիստ պայմանական: Մեծ է հավանականությունը, որ արտագաղթը կշարունակվի, իշխանավորները պերմանենտ կլինեն թիրախի դերում, իսկ տնտեսությունը կշարունակի պահպանել կայունությունը նոր վարկերի ձեռքբերման հաշվին: Այս պայմաններում լայնամասշտաբ ներդրումների ներգրավման մասին խոսելը կլինի ավելորդ: Իսկ նոր ծավալուն պատերազմի հավանականությունը կարող է մեծանալ, քանզի Բաքվում արդեն հասկացել են, որ բանակցություններով նրանք Հայաստանից նոր զիջումներ չեն ստանա, իսկ միջնորդներն էլ հակված չեն ճնշումներ գործադրել Երեւանի վրա: Հասկանալի է, որ Բաքվում կարծում են, որ թուլացող Հայաստանին միայն պատերազմով հնարավոր կլինի պարտադրել զիջումների գնալ:
Իսկ այստեղ արդեն Սերժ Սարգսյանի համար բացառապես իշխող վերնախավում իր լեգիտիմության աստիճանը չի օգնի:
Եթե նա չփորձի իր լեգիտիմության աստիճանը մեծացնել հասարակության մեջ, ապա ապրիլից հետո երկրում կառաջանա պերմանենտ պոտենցիալ դավադրությունների մթնոլորթ, ինչ էլ իր հերթին կբերի ներիշխանական նոր բախումների ու հակասությունների՝ վտանգավոր հետեւանքներով: Ըստ այդմ, ապրիլից հետո Սերժ Սարգսյանի առաջ կանգնած ամենակարեւոր ու ամենադժվար խնդիրը՝ հասարակական լեգիտիմության որոշակի մակարդակ ապահովելն է։
Այստեղ է, որ առաջ է գալիս հռետորական հարցադրում, իսկ կարո՞ղ է արդյոք Սերժ Սարգսյանը ձեռք բերել լեգիտիմություն հասարակության մեջ, եւ եթե այո , ապա ինչ պետք է անի նա դրա համար:
Աշոտ Խաչատրյան
(շարունակելի)
Top-News.am


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են