Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը: Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
- 69 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 11 դեպք՝ խարդախության,
- 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
- 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 6 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 3-ական դեպք՝ խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, հողը փչացնելու,
- 2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու։
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հետամտելու, սուտ մատնության, գույքին տիրանալու, ինքնիրավչության, հարկերից խուսափելու, ալիմենտ վճարելուց խուսափելու, սառը զենքի հայտնաբերման, դրամական միջոցների մաքսանենգության, բանկային գաղտնիքն ապօրինի հրապարակելու, երեխայի խնամքի պարտականությունները չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի և ապրանքների շրջանառության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․
- 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)