Հեռարձակողը խոստովանել է, որ ձևակերպումը եղել է «մոլորեցնող», և փոփոխություններ է կատարել նյութում։
ZDF-ի տվյալներով՝ փոփոխություններն արվել են Մասկի ներկայացրած պահանջներից հետո. վերջինս հայտարարել էր, որ իր խոսքերը խեղաթյուրվել են, և որ հեռուստաալիքի դեմ իրավական գործողություններ են ձեռնարկվում «կեղծ պնդումների» պատճառով։
Սյուժեի համար առիթ են ծառայել Բելֆաստում բռնկված անկարգությունները, որոնք սկսվել են քաղաքի հյուսիսային մասում փողոցային դանակահարությունից հետո։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին՝ Սուդանի քաղաքացուն, որը հետագայում կալանավորվել է սպանության փորձի մեղադրանքով։ Տուժածը ծանր վնասվածքներ է ստացել, ընդհուպ՝ կորցրել է աչքը, ինչը դարձել է քաղաքում հաջորդած հուզումների և հրկիզումների գործոններից մեկը։
ZDF-ի եթերում ZDFheute Live ծրագիրը թողարկվել է իրավիճակի մասին՝ «Ինչպես է Մասկը թեժացնում բողոքի ցույցերը» վերնագրով։ Թողարկման նախնական ներկայացման մեջ հաղորդավարուհին հայտարարել է, որ «ռասիստ ամբոխը որսում է ներգաղթյալներին», և որ անկարգությունների կոչը կապված է ամերիկացի միլիարդատիրոջ և բրիտանացի ակտիվիստի հետ։
Արձագանքից և ուղղումներից հետո հեռուստաալիքը հստակեցրել է ձևակերպումները՝ նշելով, որ խոսքը X սոցիալական ցանցում արված հրապարակումների մասին էր, որոնք կապված էին բողոքի ցույցերի քննարկման հետ, իսկ նախնական շարադրանքը եղել է «ոչ ճշգրիտ և մոլորեցնող»։
Ինքը՝ Մասկը, որը X հարթակի, ինչպես նաև Tesla և SpaceX ընկերությունների սեփականատերն է, ZDF-ին մեղադրել է կեղծ տեղեկություններ տարածելու մեջ և հայտարարել իրավական միջոցների դիմելու մտադրության մասին։ Նա ավելի վաղ հերքել էր այն մեղադրանքները, ըստ որոնց սոցցանցերում իր գործողությունները նպաստում են լարվածության սրացմանը։
Բելֆաստի շուրջ ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրություն է գրավել Մեծ Բրիտանիայում միգրացիայի վերաբերյալ հասարակական քննարկումների սրման և քաղաքականապես զգայուն բովանդակության տարածման գործում սոցիալական ցանցերի դերի ֆոնին։


















































Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Ինչու է Իլոն Մասկի հարստությունը դառնում համաշխարհային մասշտաբի սպառնալիք
Մասկը կարող է տրիլիոնատեր դառնալ
Իլոն Մասկը անողոք ծաղրի է ենթարկվել «Ես միշտ կսիրեմ քեզ» արտահայտությամբ արհեստական բանականության տեսանյութից հետո
Ես զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են