2026-ին քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն է կազմվել, որը կրկնակի ավելի է նախորդ տարվանից
Քարսիթ չունենալու մասով շուրջ 5500 վարչական արձանագրություն ենք կազմել այս տարի: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
«Անցած տարվա համեմատությամբ մենք կրկնակի ավելի ենք կազմել: Այսինքն՝ վարչարարությունը խստացվել է: Բայց պետք է կրկնեմ. սա այն իրավախախտումն է, որը մարդու գիտակցության մեջ պետք է տպվի, որ դա իր կյանքի կամ ամենամտերիմ, հարազատ երեխայի կյանքի ու առողջության հետ կապ ունի»,- ասաց նա:
Ըստ նախարարի տեղակալի՝ վտանգավոր է նաև հեռախոսով խոսելը կամ տեքստեր գրելը, և որ դա, արագության հետ զուգորդվելով, կարող է դառնալ ճակատագրական կյանքի համար:
«Առաջիկայում կսկսենք նաև տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը... Ունենք տեխնիկապես հագեցած պարեկային տրանսպորտային միջոց, որը կգործարկենք այս տարի: Այն 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները: Ասեմ, որ արձանագրել ենք նաև հեռախոս օգտագործելու 19 հազար դեպք»,- ասաց նա:
Իրավախախտումների դեմ պայքարի համատեքստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հորդորեց «կպնել գրպանին, առանց կոմպրոմիսի», այդ դեպքում կլուծվի հարցը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)