Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը խորհուրդ է տվել նախկին արքայազն Էնդրյուին վերադարձնել բյուջետային միջոցները
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայրը՝ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը, պետք է պետական գանձարան վերադարձնի հարկատուների բոլոր այն միջոցները, որոնք ոչ նպատակային կերպով ծախսվել են անձնական կարիքների համար։ Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվսը։ Միևնույն ժամանակ, Ռիվսն ընդգծել է, որ «երբեք չի հանդիպել» Մաունթբաթեն-Վինձորին։ «Հավանաբար, այդպես ավելի լավ է», - ասել է նա։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ նախկին արքայազնը, զբաղեցնելով առևտրային հարցերով հատուկ ներկայացուցչի չվարձատրվող պաշտոնը, օգտագործել է թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները՝ մասնավոր առևտրային շահերից բխող ուղևորություններ կատարելու համար։ Ըստ i թերթի՝ Մաունթբաթեն-Վինձորը պետական միջոցներ է ծախսել նաև հյուրանոցներում մի քանի համարներ ամրագրելու և իր շրջապատի հաշիվները փակելու համար։
Էփշտեյնը ձերբակալվել էր Նյու Յորք նահանգի իրավապահ մարմինների կողմից 2019 թվականի հուլիսի 6-ին։ Դատախազությունը հայտարարել էր ապացույցների առկայության մասին, ըստ որոնց՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել էր տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ Մանհեթենի իր տուն, որոնցից ամենակրտսերը 14 տարեկան է եղել։ Էպշտեյնի ընկերների և ծանոթների շրջանակում ընդգրկված էին մեծ թվով գործող և նախկին պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև շատ այլ երկրներից (ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ), խոշոր գործարարներ և շոու-բիզնեսի աստղեր։ Ֆինանսիստի նկատմամբ քրեական հետապնդումը հայրենիքում դադարեցվել է 2019 թվականի օգոստոսին՝ բանտախցում նրա ինքնասպանությունից հետո։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ