«Դրիֆթ»-ից՝ հատուկ պահպանվող տարածք (տեսանյութ)
Երևանի գնդի պարեկները հունվարի 31-ին՝ ժամը 21․45-ի սահմաններում, Ազատամարտիկների փողոցում նկատել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ակնհայտ դրսևորում էր հակաիրավական վարքագիծ՝ կատարում էր «դրիֆթ»։ Մայրաքաղաքի պարեկները 31-ամյա վարորդին մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Մի տեսանյութ էլ տարածվել էր համացանցում, որում երևում էր թե ինչպես է «Նիվայի» վարորդը «դրիֆթ» անում Մարտունի քաղաքում։ Այս դեպքում էլ Գեղարքունիք պարեկները հայտնաբերել են մեքենան և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ