Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր Հովհաննիսյան Մենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա Ղազարյան Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄ Փրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը ԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել են Լիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալ ՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը Սյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումը Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը Ազգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում է

ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. Արթուր ՀովհաննիսյանՄենք այս ընդդիմության հետ գրեթե ոչ մի հարցում համաձայնություն չունենք. Սոնա ՂազարյանԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին․ ԲԸՏՄՓրկարարները մարել են Երևանի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհըԱՄՆ-ն կարող է վերացնել Իրանի շրջափակումը. FT«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը և տնօրենը ձերբակալվել ենԼիբանանում ավելի քան 800 հազար տեղահանված փորձում է տուն վերադառնալՀՀ վարչապետն ու ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախագծի իրականացումըՍյունիքում շարունակվում է խմելու ջրի մաքրման կայանների արդիականացումըՎահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալԻջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքըԱզգային Ժողովն առայժմ միայն հիասթափեցնում էՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանՀայաստանը միջանցք չի զիջել և չի զիջելու. ՂազարյանՄենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել, դուք տեսնում եք սպառնալիք, որոշում եք կթել այդ սպառնալիքը. Ռուբինյանը՝ ԴաշնակցությանըՌուսական «Ուպիր» ԱԹՍ-ն արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է արվել, նա ծանր վիճակում էՍԱՏՄ-ն կասեցրել է Գավառում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԱզատազրկվածների հավաքականը շախմատի մրցաշարում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականըԴուք մեզ հեռացնելու համար էստեղ չպետք է աշխատեք, պետք է աշխատեք՝ ի բարօրություն մեր մեկ քաղաքացու 3 միլիոնից. Հարությունյանը՝ ընդդիմությանըՀԾԿՀ-ի որոշմամբ երկարաձգվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանի լիցենզիանԿասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունըՀՖԲ-ն ընդլայնում է համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետՎայոց ձորի մարզի դատախազության կողմից ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով եզրակացությամբ դատարան է հանձնվել 4 քրեական վարույթՃապոնիայում տեղի է ունեցել ԱՄՆ ատոմային ռմբակոծության կորեացի զոհերի հիշատակին նվիրված արարողությունՄանուել Տուլիպան ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերինEuropa Clipper տիեզերանավը շարունակում է իր ճանապարհը դեպի ՅուպիտերՌուսաստանում աճել է նեղ ջինսերի պահանջարկըԳյումրին միշտ եղել է Հայաստանի մարզական կենտրոնը. Շիրակի մարզպետՌեկորդային տաքություն Արկտիկայում․ գրանցվել են անոմալ բարձր ջերմաստիճաններ Հին Խնձորեսկում պեղումները շարունակվում ենՄրցույթ է հայտարարվել մարզային նշանակության ևս մեկ ճանապարհի հիմնանորոգման համարԴավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակՄեր հասարակությունը, մեր ժողովուրդը գիտեն, չէ՞, ո՛վ է ընտրակաշառք բաժանելԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարարԹրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալելՔրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման երկու դեպք են բացահայտել Արմավիրի մարզումՍահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան Կանադայում անտառային հրդեհը շուրջ 230 տուն է ոչնչացրել հնդկացիների բնակավայրումՔայլեր ձեռնարկել ենք առանց Թուրքիայի հետ քննարկման. ՀաջիևՄադրիդյան ակումբը կոշտ դիրքորոշում է որդեգրելՉի բացառվում՝ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի Ուշադրության կենտրոնում է հայտնվել երկու պորտուգալացի մասնագետների «մենամարտը»Բրազիլը կրճատում է իր դիվանագիտական ​​ներկայությունն ԱրգենտինայումԿիմ Չեն Ընի քույրը անընդունելի է համարել Ճապոնիայի ռազմականացումը Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․Ինչ ուզում ես, ասա, հետո իրենք կգան, կբարիշացնեն կամ չեն բարիշացնի. ԵղոյանԱրհեստական բանականությունը և աշխատաշուկան․ սպառնալի՞ք, թե՞ նոր հնարավորությունների դարաշրջանԴանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերըՌոբերտ Քոչարյանը Լաչինի միջանցքը անցնելու պահից սկսած մտածում էր՝ ոնց վերցնի իշխանությունը Տեր-Պետրոսյանից. Անդրանիկ Քոչարյան
Վերլուծական

Անսպասելի հարցազրույցի մոտիվները

Երեկ ուշ երեկոյան անսպասելի ծավալուն հարցազրույցով հանդես եկավ գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Ինչո՞ւ ենք շեշտում անսպասելիության հանգամանքը. որովհետև այն իսկապես անսպասելի էր պետական համակարգի, քաղաքական ուժերի՝ այդ թվում ՀՀԿ-ի, պետական վերնախավի համար։

Դատելով տարբեր աղբյուրներից մեզ հասնող արձագանքներից, այդ շրջանակները ողջ գիշեր փորձում էին հասկանալ՝ ինչ ասաց նախագահը։ Փորձում էին հասկանալ ինքնուրույն` որը դժվար է, միմյանցից, մերձնախագահական շրջանակներից։ Հանուն արդարության նշենք, որ դա այնքան էլ հեշտ խնդիր չէր, և Ս. Սարգսյանը այս շրջանակների համար ոչ թե պատասխաններ էր պատրաստել, այդ մտորելու և ինչ-որ իմաստով մտահոգվելու նոր հարցեր։

Մոդելի ընտրություն՝ հնամաշ թե ժամանակակից

Մեր խորին համոզմամբ գործող նախագահը իր այս հարցազրույցով խնդիր էր դրել ցույց տալ, որ այս պահին պետական վերնախավում և քաղաքական համակարգում նա միակն է, ով տիրապետում է Հայաստանի խնդիրների ողջ սպեկտրին՝ Ղարաբաղից մինչև բանակի բարեփոխումեր, արտաքին քաղաքականությունից մինչև համայնքների զարգացում, միջազգային տենդենցներից մինչև ներքին խնդիրներ։

Մենք բազմաթիվ առիթներով նշել ենք, որ երկիրն ունի կենցաղային վերնախավ, չի տիրապետում խնդիրներին և իր պատկերացումներով համարժեք չէ երկրի մարտահրավերներին։

Կարելի է տարբեր հարցերում համաձայն չլինել Ս. Սարգսյանի ձևակերպումներին և գնահատականներին, բայց նաև փաստ է, որ նա շահեկանորեն տարբերվում է իր ներկայիս շրջապատից։

Գործող նախագահը ինչ-որ իմաստով կանգնած էր ընտրության առաջ՝ ընտրել կամ գավառական անփոխարինելիության գաղափարը, որը տիրաժավորում են իր իսկ կուսակցության դեմքերը, կամ ընտրել ավելի ժամանակակից մեթոդ ներկայացնելու իր տեսակետները։ Ս. Սարգսյանը ընտրեց վերջին տարբերակը, ինչը նաև մերձնախագահական առաջադիմական շրջանակաների հաղթանակն էր։

Երկու անուն, երկու խնդիր

Սովորաբար անձերի և անհատների հարցում միշտ զուսպ Ս. Սարգսյանը, այս անգամ միանգամից երկու անուն հիշատակեց՝ Արմեն Գևորգյան և Կարեն Կարապետյան, նրանց տալով ամենաբարձր գնահատականները։ Պետության առաջին դեմքերի պարագայում հասկանալի է, որ նման դրվագները պատահական չեն լինում։

Սա ուղերձ էր իր թիմին, պետական համակարգին և լայն հասարակությանը այն մասին, որ այս երկու գործիչները Սերժ Սարգսյանի նոր՝ հետապրիլյան թիմի, վերնախավի առանցքային դեմքերն են լինելու։

Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ինքը կուսակցության ներսում տեխնիկապես կարող է լուծել իր վարչապետության հարցը, բայց դրան զուգահեռ պետք է լուծել վստահության և հանրային լեգիտիմության խնդիրը։ Առանց սրա ներկուսակցական լուծումները կլինեն շատ փխրուն, անկայուն իսկ մթնոլորտը երկրում անկանխատեսելի։

Կարեն Կարապետյանն ունի բարձր հասարակական վարկանիշ, նորի և փոփոխությունների պոտենցիալ։ Մեծ հաշվով, հասարակությունը Հայաստանում փոփոխությունների հնարավորությունը կապում է հենց Կարեն Կարապետյանի հետ։ Կ. Կարապետյանի հեռանալը ապրիլյան իշխանության ձևավորման փուլում շատ անցանկալի կլինի գործող նախագահի համար։ Դա կլինի ներիշխանական ֆորսմաժորի պես մի բան, որի հետևանքները այս պահին դժվար հաշվարկելի են։

Արմեն Գևորգյանը մի կողմից ունի կառավարման զգալի փորձ և բարձր հեղինակություն պետական համակարգում, մյուս կողմից՝ կարող է կամուրջ հանդիսանալ հանրության այպես կոչված « էֆեկտիվ շրջանակաների» և ձևավորվող իշխանության միջև։

Կարեն Կարապետյանի և Արմեն Գևորգյանի խաղաքարտերի ճիշտ օգտագործմամբ տեսանելի ժամանակում հնարավոր կլինի երկրում ձևավորել նոր վերնախավ, նոր պատկերացումներով, նոր բարքերով։ Եվ սա կլինի մի վիճակ, որից կշահեն թե Ս. Սարգսյանը, թե իշխող վերնախավի մի մասը, թե հասարակությունը և պետությունը ընդհանրապես։

Հայկ Շահինյան

Top-News.am