Քիմ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ
Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է ուշադրության կենտրոնում իր նոր հնարավոր սիրավեպի պատճառով։ Բրիտական հայտնի պարբերականները գրում են, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Քարդաշյանը գաղտնի հանդիպումներ է ունենում «Ֆորմուլա 1»-ի լեգենդար մրցարշավորդ Լյուիս Հեմիլթոնի հետ։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկյան աստղն իր անձնական ինքնաթիռով հատուկ ուղևորվել է Բրիտանիա՝ մրցարշավորդի հետ ռոմանտիկ հանգիստ անցկացնելու նպատակով։
Զույգը հանգստյան օրերն անցկացրել է անգլիական հայտնի Քոթսվոլդս շրջանում, որը հայտնի է իր գեղատեսիլ բնությամբ և հանգիստ մթնոլորտով։ Ականատեսների խոսքով՝ նրանք փորձել են հնարավորինս հեռու մնալ տեսախցիկներից և հանրության ուշադրությունից՝ վայելելով միմյանց ընկերակցությունը։
«Քիմը Բրիտանիա է մեկնել իր 100 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ մասնավոր ինքնաթիռով՝ նոր Էսթել Մենորում սիրեցյալի հետ ընդամենը 24 ժամ անցկացնելու համար, որտեղ զույգին պաշտպանում էին երեք թիկնապահ»,- գրում է Daily Mail-ը։
«Ամեն ինչ շատ ռոմանտիկ էր թվում։ Քիմը և Լյուիսը օգտվել են առաջարկվող բոլոր հարմարություններից»,- The Sun-ին ասել է աղբյուրներից մեկը»։
Հաղորդվում է, որ Քիմը Լոնդոն է ժամանել շաբաթ կեսօրին, որից հետո ուղևորվել է Էսթել Մենոր, որին Լոնդոնից ինքնաթիռով միացել է Լյուիս Հեմիլթոնը։ Ինսայդերները հայտնել են, որ զույգը վայելել է համատեղ մերսման ծառայությունը, որի մեկ գիշերվա արժեքը սկսվում է 1000 ֆունտ ստեռլինգից, որից հետո միասին ընթրել են։
«Եվ՛ սենյակի, և՛ սպա մուտքի համար հանդիպումը կարող էր ընդհանուր առմամբ արժենալ 120,000 ֆունտ ստեռլինգ»,- գրում է Daily Mail-ը։
Սա առաջին դեպքը չէ, որ խոսվում է նրանց մտերմության մասին, սակայն այս ուղևորությունը նոր թափ է տվել այն խոսակցություններին, որ նրանց միջև պարզապես ընկերություն չէ։
Թեև ո՛չ Քիմ Քարդաշյանը, ո՛չ Լյուիս Հեմիլթոնը դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել իրենց հարաբերությունների մասին, երկրպագուներն արդեն ակտիվորեն քննարկում են այս նորությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ