Հայտնաբերվել է 355 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
ՀՀ Ոստիկանությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 151 ավտոմեքենա։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 147 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 220, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 35, չամրակապված վարելու՝ 584, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում ծխելու՝ 383, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 252, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 55 և 1588 այլ իրավախախտում։ 140 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 195-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 104-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 127-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 129-ը առանց ձմեռային անվադողերի: 5 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 68 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13698 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 208 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 390, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 17 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 2514, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 129, վարելու ընթացքում ծխելու՝ 326, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 421, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 130, արագության գերազանցման՝ 2477 և 4150 այլ իրավախախտում։ 445 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 983-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 971-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 51 բեռնատար, 209-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 594-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 84 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 52 անձ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ