Հաքերները Հարավային Կորեայում կոտրել են ավելի քան 120,000 տնային հսկողության տեսախցիկ
Հարավային Կորեայի ոստիկանությունը չորս տեղացի բնակիչների է մեղադրել բնակելի շենքերում և ընկերությունների գրասենյակներում տեղադրված ավելի քան 120 հազար տեսանկարահանող տեսախցիկներ կոտրելու (հաքինգի) մեջ։
Ոստիկանության հայտարարության համաձայն՝ չորս կասկածյալները գործել են միմյանցից առանձին, նրանցից երեքը ձերբակալվել են։ Մուտքի կոտրման (հաքինգի) թիրախը եղել են տեսախցիկները, որոնք միանում են Wi-Fi-ին և օգտագործվում անվտանգության կամ երեխաներին կամ ընտանի կենդանիներին հետևելու համար։
Հաքերներն օգտագործել են տեսախցիկների խոցելիությունները, օրինակ՝ պարզ գաղտնաբառեր, որոնք բաղկացած են կրկնվող տառերից կամ թվերից, տեսագրությունները գողանալու համար։ Մասնավորապես, կոտրողները մուտք են ստացել կարաոկե սենյակներում, պիլատեսի ստուդիայում և գինեկոլոգիական կլինիկայում տեղադրված դիտարկման տեսախցիկներ, գրում է BBC News-ը։
Հետաքննության տվյալներով՝ կասկածյալներից մեկը կոտրել է 63 հազար սարք և ստեղծել 545 միավոր սեքսուալացված բովանդակություն, որը վաճառել է անանուն արտասահմանյան կայքին՝ 35 միլիոն կորեական վոնով (20,500 եվրո)։ Երկրորդ կասկածյալը կոտրել է շուրջ 70 հազար տեսախցիկ և նույն կայքին վաճառել 648 ֆայլ՝ 18 միլիոն վոնով (10,500 եվրո)։
Ոստիկանությունում նշել են, որ երկու կասկածյալների փոխանցած ձայնագրությունները կազմել են ընդհանուր տեսագրությունների մոտ 62%-ը, որոնք հրապարակվել են նշված կայքում վերջին մեկ տարվա ընթացքում։ Հարավային Կորեայի իշխանություններն այլ երկրներին խնդրել են արգելափակել կայքը։
Երրորդ կասկածյալը կոտրել է մոտ 15,000 սարք, իսկ չորրորդը՝ 136: Ոստիկանությունը պարզել է, որ նրանք չեն տարածել կամ վաճառել գողացված տեսանյութերը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ հաքերները տեսախցիկներ են կոտրել ավելի քան 148,000 անգամ, սակայն մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ դա ազդել է «ավելի քան 120,000» սարքերի վրա։ Անհասկանալի է, թե ինչու են գոյություն ունենում այս անհամապատասխանությունները. հնարավոր է, որ տարբեր հաքերներ նույն տեսախցիկը մի քանի անգամ են կոտրել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ